Քանի աղբատարներ են մաքրում Հայաստանը և ինչ ՕԳԳ դրանք ունեն
Ըստ հանրապետության 48 քաղաքների սանիտարական մաքրման աշխատանքներով զբաղվող կազմակերպություններից ստացված վիճակագրական հաշվետվությունների ամփոփ տվյալների, 2016թ. այդ քաղաքների սանիտարական մաքրման աշխատանքներում ներգրավված է եղել հատուկ նշանակության 516 մեքենա, որից 229-ը կամ 44.4%-ը` աղբատար: Վիճակագրական հաշվառման շրջանակում չի ընդգրկվել Դաստակերտ քաղաքը` 2016թ. համապատասխան ծառայության գործունեության բացակայության պատճառով:
Երևանին բաժին է ընկնում 138 մեքենա, որից 50-ը՝ աղբատար։
Սանիտարական մաքրման համակարգի մեքենաների աշխատաժամանակի օգտագործման օգտակար գործողության գործակիցը (ՕԳԳ) 85.6% է (ցույց է տալիս աշխատանքի մեջ եղած մեքենա- օրերի կշիռը ընդհանուր քանակի մեջ)։
Սանմաքրման ամենաբարձր ՕԳԳ-ն ունեն Գեղարքունիքի (96.1%) և Շիրակի (95.6%) մարզերը։ Ամենացածր ՕԳԳ-ն Լոռիում է՝ 72.1%։ Երևանում այդ ցուցանիշը 87.2% է։