
Քրչիկ

0.5 կգ թթու դրած կաղամբ
կես բաժակ բլղուր
4-5 գլուխ սոխ
բուսական յուղ
չորացրած խառը կանաչի
կարմիր պղպեղ
տոմատի մածուկ՝ ըստ քիմքի:
Պատրաստման եղանակը
Կաթսայի մեջ պատրաստել սոխեռած, ավելացնել բարակ կտրատած կաղամբը, բլղուրը, մանրացրած կանաչին, կարմիր պղպեղը, տոմատի մածուկը՝ ըստ ցանկության: Ավելացնել ջուր և եփել մարմանդ կրակի վրա մոտ 2-3 ժամ:
Ըստ ցանկության կարելի է ավելացնել նաև կարտոֆիլ:
Բարի ախորժակ: