
«Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ը Ճարտարում բազմաբնակարան շենք է կառուցում

«Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի միջոցներով Ճարտարում եռահարկ շենք է կառուցվում:
«Հայկական գյուղերի զարգացման հիմնադրամ»-ի փոխտնօրեն Էդգար Վարդապետյանը նշել է, որ շինարարությունն սկսվել է 2016 թվականին:
«Առաջին փուլում կատարվել է հողային հարթեցման և հիմքի աշխատանքները, երկրորդ փուլով է պատերի շարվածքը: Առաջիկայում նախատեսվում է տանիքը ծածկել, հետո սկսել արտաքին ու ներքին հարդարման աշխատանքները: Նոր կառուցվող շենքը կունենա նկուղային և վերգետնյա 3 հարկ, ընդհանուր՝ 9 բնակարան: Նախատեսվում է շենքը շահագործման հանձնել 2018 թվականին»,-ավելացրել է Վարդապետյանը և ընդգծել, որ հիմնադրամի այս ծրագիրը որոշակիորեն կխթանի Ճարտար քաղաքի համաչափ զարգացմանը, հատկապես որ բազմաբնակարան շենքերի շինարարությունը հիմնադրամի առաջնային ծրագրերից է:
Հիմնադրամի փոխտնօրենի տեղեկացմամբ՝ բնակարանները տրամադրվելու են բազմազավակ և սոցիալապես անապահով ճարտարեցի ընտանիքներին: