Ինքնասպանություն Երևանում. տղամարդը ցած է նետվել Դավիթաշենի կամրջից. shamshyan.com
Երևանում այսօր՝ ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջից մի քաղաքացի իրեն ցած է նետել: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ոստիկանները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 40-45 տարեկան տղամարդու դի:
Պահպանության ոստիկաններն էլ կամրջի վրա հայտնաբերել են բանալիներ, գումար և այլ իրեր, որոնք, ըստ ականատեսների՝ կամրջից ցած նետված տղամարդունն են: Աղբյուրը հայտնում է, որ կամրջի վրա հայտնաբերված հեռախոսի մեջ նամակ է եղել:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: