Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի:
Հայաստանում գործունեություն ծավալող դատավորները շարունակում են դիմումներ ներկայացնել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, որ իրենց այլևս դատական գործեր չտրամադրվեն:
ԱՄՆ ծովային հետևակի բեռնատար ինքնաթիռը, որը հաճախ օգտագործվում էր վառելիքի և ռազմական տեխնիկայի տեղափոխման համար, ԱՄՆ Միսիսիպի նահանգի արևմտյան հատվածում վթարի է ենթարկվել՝ խլելով 16 մարդու կյանք:
«Առավոտյան Հրաչյա Հարությունյանը զանգահարեց մեզ և ասաց՝ տեղափոխում են, նրան ասել են՝ պատրաստվի քեզ պետք է տեղափոխեն Հայաստան: Բայց երբ կբերեն Երևան՝ դեռ պարզ չէ, այս շաբաթ պետք է արդեն Հայաստանում լինի, սպասում ենք: Կարելի է ասել առաջինն քայլն արդեն արված է»,- ասաց Վիկտոր Մարտիրոսյանը:
Վենեսուելայում հուլիսի 10-ին ավելի քան 30 մարդ է տուժել ընդդիմության կազմակերպած հակակառավարական ցույցերի ընթացքում: Ինչպես հաղորդել է Կարակասի Չակաոյի շրջանի վարչակազմը, բժշկական օգնություն է ցույց տրվել 25 ցուցարարի:
Ասում են, թե «Սասնա ծռերի» դատավարության հարցում իշխանությունում հետաքրքիր մոտեցում կա՝ գործել հնարավորինս անաղմուկ և չխառնվել դատական գործընթացներին: Սակայն վերջին ծեծուջարդը լրիվ խառնել է իշխանության նախապես ծրագրած սցենարը:
Կանադայի Բրիտանական Կոլումբիա շրջանում սկսված անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 14 հազար մարդ:
Թուրքիայի Մանիսա նահանգում գտնվող զորամասերից մեկում զինծառայողը սպանել է ծառայակիցներին:
Հուլիսի 9-ին՝ ժամը 13-ի սահմաններում, հակառակորդը հրետակոծության է ենթարկել Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքի արտերը` թիրախավորելով այնտեղ աշխատող տեխնիկան:
Հուլիսի 9-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1982 թ. ծնված Սամվել Հ.-ն:
Փաստացի ավելացել է Երևանում վճարովի ավտոկայանատեղիներից օգտվելու վարձը: Օգոստոսի 1-ից սկսած SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիի համար վճարումն իրականացնելուց գանձումն ապահովող բջջային օպերատորների միջնորդավճարները վճարելու է քաղաքացին, նրա հաշվից կգանձվի 748 դրամ գումար, որից 500 դրամը՝ որպես ավտոկայանատեղիի վճար, 124.6 դրամը՝ միջնորդավճար և 123.4 դրամը՝ ԱԱՀ:
Հուլիսի 10-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Բագրատաշենի սահմանային անցակետից ժամը 22.00-ին բաժին բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Գրիգոր Մ.-ն։
«Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նյութերն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար:
Քուվեյթի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից Պարսից ծոցի ճգնաժամի մասնակիցներին ուղղված համատեղ կոչը դարձել է պետքարտուղար Ռելս Թիլերսոնի մերձավորարեւելյան շրջագայության արդյունքը:
Միացյալ Նահանգները պատրաստել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձեւի նախագիծ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին՝ երկրի կողմից հրթիռային փորձարկում անցկացնելու պատճառով:
Դատական համակարգում լուրջ դժգոհություն կա «Սասնա ծռերի» դատերի հետ կապված։ Բանն այն է, որ գլխավոր Դատախազի որոշմամբ, «Սասնա ծռերին» դատարան են տեղափոխում հատուկ մեքենաներով, լրացուցիչ ռեսուրսներ են հատկացվում դատավարությունների կազմակերպմանը, ինչի պատճառով գրեթե բոլոր դատարաններում այդ օրերին քրեական գործերով նիստերը հետաձգվում են։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 11-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել, բացի այդ, ոստիկանության պետի հրամանով ոստիկանության մեկ ծառայող ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ»։
Մարդկանց տրամադրությունները մարտական են: Ընդամենը մի քիչ լարվածություն առաջացավ վերջին դեպքերի առնչությամբ: Իրավիճակը սրվեց ու կրակեցին Հարավային թևի ուղղությամբ: Սակայն, ընդհանուր առմամբ, ամեն ինչ նորմալ է, և արտառոց որևէ բան չկա ժողովրդի և՛ տրամադրության, և՛ ընկալումների մեջ:
Սահմանադրական դատարանի նախագահի մի քանի թեկնածուի անուն է շրջանառվում՝ 21 տարի այս աթոռն զբաղեցրած Գագիկ Հարությունյանը 2018-ի մարտին պետք է հրաժեշտ տա պաշտոնին, քանի որ դառնում է 70 տարեկան։ Թեկնածուներից է Հրայր Թովմասյանը։
Դատախազությունը և ոստիկանությունը, կարծես թե, անգործության են մատնված: Ըստ երևույթին, չեն ցանկանում կոնֆլիկտ ունենալ կրիմինալ աշխարհի դեմքերի հետ: Մնում է սեփական անձն անվնաս պահել սեփական միջոցներով, ինչպես անում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Վերջինս խստացրել է հատկապես Գյումրու քաղաքապետարանի ներսի անվտանգության հսկողությունը և հատկապես՝ 3-րդ հարկում, որտեղ գտնվում է իր աշխատասենյակը։
Ճվճվ Արոյի» դին հայտնաբերվել էր հուլիսի 7-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում: Հանրությանը հայտնի Վարդանյանը մի քանի օր առաջ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան: Վերջինս եղել է Երևանի ավագանու ԲՀԿ անդամ. նա և նրա երկու որդիները բազմիցս հայտնվել են մամուլի եւ մասնավորապես իրավապահների ուշադրության կենտրոնում:
Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ուշագրավ զարգացումներ են սպասվում:
Հուլիսի 11-ին, ժամը 00:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոց-Մոսկովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Գոլֆ խաղի համար մականների լրակազմը, որը պատկանել է Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին, աճուրդով կվաճառեն ԱՄՆ-ում:
Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հուլիսի 13-ից Երևան քաղաքի Ա.Բաբաջանյան-Րաֆֆու-Գ.Շերամի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Ամուսնության էությունը ոչ թե մարմինների խառնակությունն է, այլ հոգիների միավորումը, որը մշտնջենավոր կապակցություն է՝ տղամարդու և կնոջ միջև ծագած փոխադարձ համաձայնությունից: Ամուսնության իսկությունը չի կապվում մարմինների զուգավորության հետ: Այսպես ուսուցանում են աստվածաբանները: Եթե կամենում ես՝ ընդարձակ մեկնեմ ամուսնության էությունը և բանական կամ քաղաքական դաշնակցություն լինելով՝ բացատրեմ, թե ինչի վրա է հիմնվում:
Ընտրությունը կարող է բնութագրել մարդուն։ Եղունգների համար նախատեսված լաքի ընտրությունը ևս կարող է պատմել նրա բնավորության առանձնահատկությունների մասին։ Ընտրեք տարբերակներից մեկն ու իմացեք՝ ինչպես է բնութագրում ձեզ ձեր ընտրությունը։
Կարող եք շատ մտերիմ, բայց ոչ արյունակից մարդուն պատմել նաև թեթև մտահոգությունների մասին: Այդ բողոքները երբեմն օգնում են թեթևանալ, հանգստանալ, նաև սեփական խնդիրներին կողքից նայելու հնարավորություն են տալիս: Իհարկե, եթե վստահ եք, որ այդ մարդը, գույները խտացնելով, չի պատմելու Ձեր խնդիրն այլ մարդկանց: