Բաժիններ՝

Պեր Մերտեզակերը 2018-19թթ. մրցաշրջանից կդառնա «Արսենալի» ակադեմիայի մարզիչ

Գերմանացի պաշտպանը կավարտի ֆուտբոլիստի կարիերան հաջորդ ամառ:

Հուլիսի 7-ին «Արսենալը» հայտարարեց, որ Պեր Մերտեզակերը կարիերան ավարտելուց հետո կմնա ակումբում և 2018-19թթ. մրցաշրջանից կդառնա ակադեմիայի մարզիչ:

«Ինձ համար դա նոր հետաքրքիր գլխի սկիզբ է: Ես ուրախ եմ, որ մնում եմ «Արսենալի» ընտանիքի մասնիկը: Հիմա ես ամբողջությամբ կենտրոնացած եմ թիմի հետ աշխատանքի վրա և սպասում եմ իմ վերջին հաջող մրցաշրջանին:

Դրանից հետո ինձ սպասվում է հուզիչ մարտահրավեր. օգնություն երիտասարդ ֆուտբոլիստների պատրաստման գործում, որպեսզի նրանք լինեն բավարար լավը «Արսենալի» հիմնական թիմի համար»,- ասել է Մերտեզակերը պաշտոնական կայքին:

Մերտեզակերը հանդես է գալիս «Արսենալի» կազմում 2011 թվականից: Գերմանացին «զինագործների» հետ միասին հաղթել է Անգլիայի 3 գավաթ և երկրի 1 սուպերգավաթ:

Գերմանիայի հավաքականի կազմում Պերը 2014 թվականին դարձել է Աշխարհի չեմպիոն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս