Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» Լուկակուի համար պատրաստ է «Էվերթոնին» տալ 90 մլն ֆունտ և Ուեյն Ռունիին

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, «Մանչեսթեր Յունայթեդն» այսօր մտադիր է հայտարարել հարձակվող Ռոմելու Լուկակուի «Էվերթոնից» տեղափոխվելու մասին: Դա պետք է տեղի ունենա թիմի Լոս Անջելես հասնելուց հետո, որտեղ պետք է սկսվի տուրն ԱՄՆ-ով: Լուկակուն, ով արձակուրդն անցկացնում էր Պոլ Պոգբայի հետ, այնտեղ ենթարկվել է բուժզննության:

Ակումբը 24-ամյա բելգիացու համար պայքարում է «Չելսիի» դոմ, որը վերջերս կրկնել է «Մանչեսթեր Յունայթեդի» 75 մլն ֆունտի չափով առաջարկը: Հաղորդվում է, որ մանկունյանցիների նոր առաջարկը կգնահատվի 100 մլն ֆունտ, որոնցից 75 մլն ֆունտը հիմնական մասն է, 15 մլն ֆունտը՝ բոնուսները, 10 մլն ֆունտը՝ հարձակվող Ուեյն Ռունիի գինը, ով «Մանչեսթեր Յունայթեդից» կտեղափոխվի «Էվերթոն»:

Լուկակուի գործակալ Մինո Ռայոլան պնդում է, որպեսզի իր հաճախորդը տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ»:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն շատ դժգոհ է մնացել այն բանից, որ հարձակվողի համար պայքարում «Չելսին» զիջել է «Մանչեսթեր Յունայթեդին»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս