
«Միլանը» պատրաստ է Օբամեյանգին դարձնել Սերիա Ա-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

«Միլանը» չի կորցնում Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու հույսը: Ինչպես հաղորդում է Football Italia-ն, «ռոսոներները» պատրաստ են 28-ամյա ֆուտբոլիստին առաջարկել տարեկան 8 մլն եվրո աշխատավարձ, ինչը կդարձնի նրան Սերիա Ա-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:
«Բորուսիան» առաջվա նման չի ցանկանում վաճառել Օբամեյանգին 80 մլն եվրոյից ցածր գնով:
Օբամեյանգի գործող պայմանագիրը «Բորուսիայի» հետ ուժի մեջ է մինչև 2020 թվականը: Նախորդ մրցաշրջանում գաբոնցին դարձավ Գերմանիայի առաջնության լավագույն ռմբարկուն՝ խփելով 31 գոլ Բունդեսլիգայի 32 խաղերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը