Մազերի ճյուղավորումն անհանգստացնում է շատ կանանց, հատկապես նրանց, ովքեր երկար մազեր ունեն։ Սննդարար դիմակների պարբերական օգտագործումը կարող է օգնել ոչ միայն կանխարգելել մազերի ճյուղավորումը, այլև առողջացնել մազերը։
Անչափահասների հետ գումար ու բենզին էր մուրում վարորդներից:
Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրում ընդգրկված ընկերությունների՝ մասնավորեցման նախապատրաստման աշխատանքները պետք է իրականացվեն համակողմանի քնննարկումների ու մանրակրկիտ ուսումնասիրությունների հիման վրա, պետք է ողջամիտ ժամկետում իրականացվի նախատեսվող աշխատանքների ամբողջ ծավալը: Սա պետական գույքի կառավարման վարչությունում այսօր քննարկված բազմաթիվ հարցերից մեկն է:
Հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է շարունակել կարիերան «Մանչեսթեր Յունայթեդում»: Ժոզե Մոուրինիոն հույս ունի վերաստորագրել հարձակվողին հունվարին, երբ ակումբին անհրաժեշտ կլինի ուժեղացում մրցաշարի ուշ ստադիայում, իսկ ֆուտբոլիստն ինքը կբուժի ծնկի վնասվածքը:
Փարիզի հյուսիսային հատվածում, փողոցի մայթերին ժամանակավոր բնակություն հաստատած կանանց և տղամարդկանց մեծ մասը հիմնականում Սուդանի, Էրիթրեայի և Աֆղանստանի քաղաքացիներ են, ովքեր Ֆրանսիա են ներգաղթել՝ խույս տալով բռնաճնշումներից և պատերազմի արհավիրքներից:
Ստամբուլում բնակվող հայ երիտասարդի կյանքի մասին պատմող «Մուրատ» կինոնկարը ներկայացված է «Ոսկե ծիրան»-ի «Հայկական համայնապատկեր» ազգային մրցույթում:
«Կեղծ թվեր ներկայացնելը կամ մի նպատակ ներկայացնելը, սակայն օրենքում մեկ այլ նպատակ նշելը նշանակում է, որ մի շարք օրենքների խախտմամբ է ընդունվել այս օրենքը, և դա հսկայական վնաս կպատճառի Սևանին, քանի որ այն բարդ էկոհամակարգ է»:
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Թիերի Անրին անդրադարձել է այն հարցին, թե արդյո՞ք կատալոնացիները կարող էին չերկարաձգել պայմանագիրը Լիոնել Մեսսիի հետ:
Հայրս ցանկանում էր, որ ես դեղագործ դառնայի: Բայց ես միշտ ստեղծագործում էի. երգեր գրում, կատարում դրանք: Երբ հասկացավ, որ ես ստեղծագործող մարդ եմ, միայն աջակցեց ինձ: Ընդգծեմ, որ հորիցս լավ հատկություններ եմ ժառանգել. բնույթով լիդեր եմ ու կարողանում եմ կառավարել մարդկանց՝ չվիրավորելով նրանց:
«Շատ հաճախ մենք խոսում ենք այն մասին, որ, որքան իրազեկված եղավ Հայաստան եկող զբոսաշրջիկը, այնքան ավելի վստահ է գալիս և մտածում է, որ գալիս է ապահով տեղ, որովհետև տեղեկատվության տիրապետելը մարդու մեջ առաջացնում է վստահության և անվտանգության զգացում»։
Մահվան ելքով պատահարներ. արագության գերազանցման և ալկոհոլի հետևանքները:
«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հայտարարել է Խամես Ռոդրիգեսի տրանսֆերի մասին մոտակա 2 օրերի ընթացքում: Ռոմելու Լուկակուին գնելուց հետո անգլիական ակումբը հրաժարվեց Ալվարո Մորատային ձեռք բերելու մտքից և ուշադրությունը հառեց կոլումբիացու վրա:
Շատերին է ծանոթ որովայնի փքվածությունը, քաշի ավելացումը և նյութափոխանակության խանգարման հետ կապված այլ խնդիրներ։ Կան վատ նյութափոխանակության մասին վկայող այլ նշաններ ևս, որոնք ավելի քիչ են տարածված և միանգամից նկատելի չեն։
«Չելսին» հայտարարեց «Ռոմայի» և Գերմանիայի հավաքականի պաշտպան Անտոնիո Ռյուդիգերի տրանսֆերի մասին: Գերմանացին ստորագրել է հնգամյա պայմանագիր: Նոր թիմում Ռյուդիգերը հանդես կգա երկրորդ համարի մարզաշապիկով:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Կ. Ս.-ն հաղորդում է ներկայացրել, որ նույն հիմնարկի մեկ այլ կալանավոր Ա. Մ.-ն խաբեությամբ իրենից խոշոր չափերով գումար է հափշտակել: Ըստ հաղորդման` որոշ պաշտոնատար անձանց միջոցով պատժից պայմանականորեն ազատվելու համար Ա. Մ.-ին անհրաժեշտ է եղել 5000 ԱՄՆ դոլար, որից պակասող 2.200 ԱՄՆ դոլարը վերջինս պարտքով խնդրել է իր խցակից Կ. Ս.-ից` խոստանալով հետագայում իրեն ծանոթ անձանց միջոցով պատժից ազատել նաև նրան: Հավատալով Ա. Մ.-ի խոստմանը` կալանավոր Կ. Ս.-ն նշված գումարն իր կնոջ միջոցով փոխանցել է Ա. Մ.-ի հորը: Սակայն ազատվելով կալանքից` Ա. Մ.-ն չի կատարել իր խոստումը և, վստահությունը չարաշահելու եղանակով, նրանից հափշտակել է հիշյալ 2.200 ԱՄՆ դոլար գումարը:
Տղամարդկանց 3-4 տեղերի համար մրցեցին Աջափնյակի և ՀԷՑ-ի թիմերը, 2:1 հաշվով հաղթեց Աջափնյակի թիմը։ Աղջիկների մոտ 3-4 տեղերի համար մրցեցին ԽՄՕՄՄ-2 և «Նժդեհ» թիմերը, 2:1 հաշվով հաղթեց «Նժդեհ»-ը։ Աղջիկների եզրափակիչ խաղում հանդիպեցին ԵՊԼՀ և ԽՄՕՄՄ թիմերը` 2:0 հաշվով հաղթեց ԽՄՕՄՄ-ը։
Ֆրանսուհի պանրագործի ագարակում կազմակերպված փառատոնի մասին պատմող կինոնկարն ընդգրկվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի Համահայկական համայնապատկեր ազգային մրցույթում:
Ապրիլյան պատերազմի ընթացքում հրետակոծված և ավերված Թալիշում շարունակվում են վերականգնման աշխատանքները:
Իտալացի նահանգապետը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել և ընդունել մեկ այլ նախագիծ, որը կմիացնի Բալկաններն ու Ապուլիան: Խոսքը «Eagle LNG» նախագծի մասին է, որը ներկայացվել է ամերիկյան «Falcone Group» ընկերության կողմից: Այդ ծրագրի համաձայն՝ պետք է կառուցվի 110 կիլոմետրանոց խողովակաշար, որի միջոցով Բալկաններ և Իտալիայի հարավ կհասցվի ամերիկյան և կատարական գազը: Նահանգապետն այս նախագիծը «Բալկանների և ամբողջ Եվրոպայի համար ռազմավարական» է անվանել:
Թուրքիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն է տարածել տեղական և ավստրիական մամուլում տեղ գտած այն տեղեկության առնչությամբ, թե Ավստրիայի ղեկավարությունը նախարար Նիհաթ Զեյբեքչիին արգելել է այցելել երկիր:
«Անընդունելի և աններելի է, եթե ընդամենը 3 կամ 4 ամիս առաջ կատարված ճաքալցման աշխատանքներում ի հայտ են գալիս թերացումներ: Արդարացումների փորձերը, թե այդ ժամանակ եղանակային պայմաններն այնքան էլ նպաստավոր չեն եղել, ընդունելի չեն, քանի որ որակյալ կատարված աշխատանքը չի կարող այդքան կարճ ժամանակահատվածում վնասվել»:
Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Հունաստանի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Անգելիկի Պապատասին և ռազմական կցորդ, գնդապետ Գեորգիոս Մավրոեիդիսին, ՀՀ-ում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ:
Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:
Կվադրոցիկլի ուղևորներ 2003 թ. ծնված Հովհաննես Իսկանդարյանը և 2004 թ. ծնված Գոռ Խաչատրյանը տեղում մահացել են:
Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) կառավարական զորքերը եւ նրանց դաշնակից ուժերը սիրիական անապատում ձեռնամուխ են եղել «Ալ Ֆաջր ալ Քուբրա» («Մեծ լուսասաց»- արաբ.) գործողության երկրորդ փուլին, ՌԻԱ Նովոստիին հաղորդել է մի իրազեկ աղբյուր։
Փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Հուլիսի 8-ին, ժամը 13.00-ի սահմաններում, «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 33-րդ կմ-ին՝ Սևան քաղաքի ուղղությամբ ընթանալիս, երթևեկելի հատվածում առջևի մասով բախվել է համընթաց ընթացող «ՈւԱԶ-452» մակնիշի ավտոմեքենայի հետևի հատվածին:
ՆԱՏՕ-ն Եվրամիությունից անմիջապես հետո խոստացել է Ուկրաինային օգնություն ցույց տալ կիբեռպաշտպանության բնագավառում:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մինչ օրակարգի հարցերին անդրադառնալը, աշխատակազմին է ներկայացրել քաղաքապետի նորանշանակ խորհրդականներին և օգնականին: