Ես ցավում եմ երեխայի և նրա տատիկի մահվան համար: Բայց եթե Ադրբեջանի ողջ քարոզչամեքենան հիմա շարունակում է իր սովորական անօգուտ և սխալ պնդումները՝ հայկական կողմի օկուպացիայիօկուպացիայի և սադրանքների մասին, ապա ու՞ր էին այդ բոլոր ձայները, երբ ադրբեջանցի զինվորներն անցած տարի Թալիշում սպանեցին և անդամահատեցին անօգնական ծեր մարդկանց:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Մալաթիայի և Կենտրոնական բաժինների, և Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ հուլիսի 7-ին, ժամը 14.30-ին, Ամերիկյան փողոցից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Յուրի Մ.-ն։
Հուլիսի 6-ից 8-ը Ղազախստանի Աստանա քաղաքում անցկացվեց Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից «Ն. Նազարբաևի մրցանակներ» «Ա» դասի միջազգային մրցաշարը, որին այս տարի մասնակցում էր 16 պետության շուրջ 200 մարզիկ: Այս հեղինակավոր մրցաշարին մասնակցում էր նաև Հայաստանը և մեր մարզիկներից երկուսը նվաճեցին մեդալներ:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ներողություն է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ Համբուրգում երկկողմ հանդիպումից ուշանալու համար:
Լ. Ալավերդյանի գնահատմամբ՝ Արցախի Հանրապետությունը գործում է համաչափ, և մեր իշխանությունը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում պետք է գործի այնպես, ինչպես գործում են պատերազմական վիճակում։ Իսկ Հայաստանը, ըստ նրա՝ պետք է ավելի ակտիվ աշխատի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, և կարելի է վերջապես առաջարկություններով հանդես գալ, որոնց հիմնական թեզը պետք է լինի Ադրբեջանին խաղաղության պարտադրելը:
Հնդկաստանի անվտանգության ուժերի և ցույցի դուրս եկած բնակիչների միջև բախում է տեղի ունեցել: Ցուցարարները բողոքի ակցիա են կազմակերպել մեկ տարի առաջ կառավարական ուժերի կողմից սպանված՝ անջատողականների առաջնորդ Բուրհան Վանի սպանության տարելիցի կապակցությամբ:
G20-ի երկրների առաջնորդները որոշում են կայացրել Ճապոնիային ընտրել որպես 2019 թվականի գագաթնաժողովի տանտեր պետություն, իսկ 2020-ին հանդիպումը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում:
Հուլիսի 9-ին՝ արևելյան շրջաններում, 10-ին՝ հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Հետախուզվում է «Երգիչ Վարդանիկ» անունով հայտնի անձը:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնն ուղևորվել է Պարսից ծոցի երկրներ՝ տարածաշրջանում առկա ճնգաժամի քննարկման նպատակով: Հուլիսի 7-ին նա ժամանել է Սաուդյան Արաբիա:
Եվ այսպես, հուլիսի 7-ին Համբուրգում տեղի ունեցեավ Պուտին-Թրամփ առաջին հանդիպումը։ Հանդիպումն ինքնին պատմական կարելի է համարել՝ հաշվի առնելով երկու պետությունների հարաբերությունների ներկայիս մակարդակը և համաշխարհային գործընթացներում երկու գերտերությունների ներգրավվածությունն ու շահերի բախումները։
Հարձակվողը հանդիսանում է «Լոկոմատիվ»-ի դպրոցի սան, 2015 թվականին չէր երկարաձգել պայմանագիրը մոսկովյան թիմի հետ և տեղափոխվել էր հոլանդական «Վիտես»: Նախորդ մրցաշրջանում նա «Վիտես»-ի առաջին թիմի կազմում երկրի առաջնությունում անցկացրել էր երեք խաղ և խփել մեկ գոլ:
Հուլիսի 10-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Քիշնև՝ մասնակցելու Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների 9-րդ հանդիպմանը:
Ամերիկյան ֆինանսատնտեսական ամենահեղինակավոր Forbes պարբերականն անդրադարձել է վերջին շրջանում արցախա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանական ագրեսիայի հաճախակի դրսեւորմանը եւ վերլուծել դրանց պատճառահետեւանքային կապը Ադրբեջանի՝ անկում ապրող տնտեսության հետ:
Ըստ նրա հայտարարության՝ մարտի 8-ին՝ ուշ գիշերը, գործընկերը աշխատանքից հետո նրան տուն է ուղեկցել, որից հետո ավտոմեքենայի մեջ նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետը:
Թուրքիայի Գազանթեփ նահանգում պայթյուն է որոտացել: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի՝ 5 հարկանի շենքի առաջին հարկում վերալիցքավորվող 2 էլեկտրական հեծանիվների պայթել են:
Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի ունեցող G20-ի գագաթնաժողովի շրջանակներում մեկնարկել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը:
Հուլիսի 2-ից 8-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում նկատվել է լարվածության աճ: Ընդհանուր առմամբ հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 300 անգամ՝ առաջնային գծի տարբեր հատվածներում կիրառելով նաև 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր, Դ-44 տիպի հրանոթներ ու նռնականետեր:
Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:
Հուլիսի 8-ին հանրապետությունում կդիտվի փոփոխական ամպամածություն, օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները չեն պատրաստվում աջակցել և ընդունել ՄԱԿ-ի կողմից միջուկային զենքի արգելքի մասին նոր կոնվենցիան: Գերատեսչության կողմից արված հայտարարության մեջ, որպես չընդունելու պատճառ, նշվում է այն, որ ԱՄՆ-ն մասնակցություն չի ունեցել տվյալ փաստաթղթի քննարկմանը:
Ավտոկայանատեղի վճարի չափը չի փոխվում. այն շարունակելու է կազմել 1 ժամվա համար՝ 100 դրամ, 1 օրվա համար՝ 500 դրամ, 1 շաբաթվա համար՝ 1000 դրամ, 1 ամսվա համար՝ 2000 դրամ, 1 տարվա համար /մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը/՝ 12000 դրամ:
Ժամը 05:58-ին որոնողական աշխատանքները դադարեցվել են:
ԱՄՆ Կոնգրեսի մի շարք անդամներ առաջարկել են փոփոխություններ կատարել գալիք շաբաթ քննարկվելիք 2018 թվականի պաշտպանության իրավազորության օրենքում և արգելափակել Թուրքիային ամերիկյան արտադրության զենքերի (ատրճանակներից մինչև կործանիչներ) վաճառքը, ինչը կապված է մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի կողմից խաղաղ ցուցարարների վրա դաժան հարձակման միջադեպի հետ:
Հուլիսի 7-ին, ժամը 14.30-ին, «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գյուրջյան փողոցի թիվ 1/51 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 28-ամյա քաղաքացուհու։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և վարչապետ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձներ են հղել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Կարեն Շահնազարովին ծննդյան 65-րդ տարեդարձի առթիվ:
Հուլիսի 7-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, ժամանման սրահից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արտյոմ Ե.-ին:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հուլիսի 7-ին ունեցած հանդիպումն անվանել է փառահեղ:
Հալեպում ռազմական գործողությունների ավարտից հետո կազմակերպվել է թատերական առաջին ներկայացումը, որը դիտել են հարյուրավոր մարդիկ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: