Բաժիններ՝

Ալեքսիս Սանչեսն ուզում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»՝ Չեմպիոնների լիգայում խաղալու ցանկության պատճառով

«Արսենալի» հարձակվողը «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու ցանկություն է հայտնել: Սանչեսը, ում պայմանագրի ժամկետը «զինագործների» հետ լրանում է 2018 թվականին, խնդրում է բաց թողնել իրեն «Սիթի», որովհետև ուզում է հանդես գալ Չեմպիոնների լիգայում, այլ ոչ թե՝ Եվրոպայի լիգայում, որտեղ խաղալու է «Արսենալը»:

Ինչպես հաղորդում է El Mercurio-ն, Ալեքսիսն արդեն ընդունել է «քաղաքայինների» առաջարկը, որոնք պատրաստ են վճարել նրա համար 53 մլն եվրո:

«Մանչեսթեր Սիթիից» բացի՝ Սանչեսի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին», «Բավարիան» և ՊՍԺ-ն:

2016-17թթ. մրցաշրջանում Սանչեսն «Արսենալի» կազմում անցկացրել է 51 խաղ, դարձել է 30 գոլի և 19 փոխանցման հեղինակ:

Transfermarkt-ը 28-ամյա հարձակվողին գնահատում է 65 մլն եվրո:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս