Ցանկացած հանդիպում կարևոր է, և մենք միշտ էլ արժևորել ենք այդպիսի հանդիպումները. սա նաև բանակցային գործընթացի շարունակականությունն ապահովելու, միջազգային հանրության կարծիքը կողմերին հասանելի դարձնելու մի կարևոր հարթակ է:
Ադրբեջանական զինուժի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վերքեր ստացած երեք զինծառայողներից երկուսը տեղափոխել են Երևան և գտնվում են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:
Վրաստանի ներքին գործերի նախարարության կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության աշխատակիցները կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալել են Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակից Օթար Աբեսաձ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխարհահռչակ ջութակահար, բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր Մաքսիմ Վենգերովին, ով ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում ս. թ. հուլիսի 4-12-ը անցկացվող «Արմենիա» միջազգային առաջին մրցույթ-փառատոնի գալա համերգին:
Ճապոնիայի կառավարությունն այն դիրքորուշումն ունի, որի համաձայն ԿԺԴՀ-ին նավթի մատակարարումների դադարեցումը կարեւոր կետ է Փենյանի վրա ճնշում գործադրելու գործում: Հուլիսի 12-ին այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:
Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների կողմից Կուրգանի շրջան ներկրված ադրբեջանական լոլիկի սանիտարական ստուգումների արդյունքում՝ ռուսական շուկայից հեռացվել է ավելի քան 16 տոննա լոլիկ:
Ֆրանսահայ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի որդին` Օհան Ջորկաեֆը տեղափոխվել է «Նանտ»:
Չինաստանը կբացի իր համար առաջին արտասահմանյան ռազմաբազան, որը նախատեսված է կառուցել արևելյան Աֆրիկայում՝ Ջիբուդիում:
Ադրբեջանի, Թուրքիայի և Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարները հուլիսի 18-19-ը Բաքվում եռակողմ հանդիպում կունենան:
Լևոն Մնացականյանը ներկայացրել է հետապրիլյան աշխատանքները՝ նշելով, որ կատարվել են համակողմանի վերլուծություններ, ներկայացրել տեղ գտած բացթողումների ու թերացումների վերացման ուղղությամբ կատարված և կատարվելիք գործընթացների համալիրը:
Հուլիսի 12-ին, ժամը 11:17-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Շվեդ օրենսդիրները բողոք են ներկայացրել ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մեղադրելով նրան ցեղասպանության, մարդկության դեմ հանցանքների և պատերազմական հանցագործությունների մեջ:
Թուրքիայի իրավապահ մարմիններն Իզմիրում իրականացված գործողության արդյունքում ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 21 անդամի:
«Ադրբեջանին զինելու ռուսաստանյան այս քաղաքականությունը ոչ միայն ուղիղ վնասում է հայ-ռուսական հարաբերություններին, այլ նաև մեծ հարցականի տակ է դնում տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելու ցանկացած հեռանկար»:
Այս անգամ ռեկորդային ջերմաստիճաններ չեն սպասվում, սակայն իշխանությունները բոլորին հորդորում են խուսափել արեւից եւ խորհուրդներ են տալիս, թե ինչպես զերծ մնալ ջերմահարվածից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 12-ին ժամը 11:30-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են:
Զգոնության կոչ վարորդներին։
Անկարայի հանրապետական դատախազության կողմից գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում թուրքական պետական TRT հեռուստաընկերության 34 աշխատակցի ձերբակալելու հրաման է ստացվել:
Նախարարները համաձայնել են փոխանցել իրենց նախագահներին համանախագահների առաջարկը՝ այս տարի ավելի ուշ բարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու մասին:
Հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի հարմարավետ և արագ կազմակերպելու նպատակով, «Յունիբանկի» «Ստեփանավան» մասնաճյուղը (ք.Ստեփանավան, Բաղրամյան փ. 2ա շենք, 7 բացվածք) հաճախորդների սպասարկումն իրականացնում է «մեկ պատուհանի» սկզբունքով:
Թուրքիայի իրավապահ մարմինները Քոնյայում իրականացված գործողության շրջանակում չեզոքացրել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հինգ անդամի:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հուլիսի 13-ին ելույթ կունենա Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նիստի ժամանակ:
Թուրքիայից զինվորների նոր խումբ է ժամանել Կատար: Ինչպես հաղորդում է թուրքական NTV-ն, այս մասին ասվում է Կատարի զինված ուժերի կողմից արված հրապարակման մեջ:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ին ստորագրել է հրամանագիր Լևոն Մարտիրոսյանին Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Օտտավա) նշանակելու մասին:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ին ստորագրել է հրամանագիր Ալեքսանդր Արզումանյանին Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կոպենհագեն) նշանակելու մասին:
Չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը հայտարարել է, որ չի պատրաստվում փախչել Միացյալ Նահանգներից և կհամաձայնի արտահանձնվել, եթե Վաշինգտոնն ընդունի իրեն հանձնելու պաշտոնական Անկարայի պահանջը:
Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:
Պարզվել է, որ բարդու ծառը արմատախիլ է եղել և ընկել «Toyota Prado» մակնիշի 70 VQ 070 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա. աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Արգենտինայի դատախազ Էդուրադո Տայանոն հուլիսի 11-ին դատարանին խնդրել է հարցաքննության կանչել հանրապետության գլխավոր դատախազ Ալեխանդրա Խիլս Կարբոյին, որին կասկածում են կոռուպցիայի մեջ: