
Վթար Մաշտոց-Մոսկովյան փողոցների խաչմերուկում. կան տուժածներ

Հուլիսի 11-ին, ժամը 00:30-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոց-Մոսկովյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Պարզվել է, որ իրար են բախվել «Mercedes» մակնիշի (վարորդ՝ 1987 թ. ծնված Մ. Գ) 35 DF 073 և «Volkswagen Jetta» մակնիշի (վարորդ՝ 1966 թ. ծնված Գ. Գ.) 16 UU 905 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաների վարորդները տեղափոխվել են Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: