
Ուշագրավ զարգացումներ Դոն Պիպոյի մահափորձի գործով. ի՞նչ ծրագրեր է մշակել կալանավորը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանի` Դոն Պիպոյի սպանությունը նախապատրաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ուշագրավ զարգացումներ են սպասվում:
Այս քրեական գործի նախաքննությունը Քննչական կոմիտեից տեղափոխվեց ԱԱԾ: Եվ ահա, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, գործով կալանավորվածներից մեկը որոշել է ցուցմունքը փոխել: Ընդ որում, խոսքը հիմնական գործով անցնող անձանցից մեկի մասին է, որի ցուցմունքների հիման վրա կալանավորվել են այլ անձիք: Ամենայն հավանականությամբ, վերջինիս վրա որոշակի ճնշումներ են եղել, որ ուրիշների կալանավորման պատճառ է դարձել, և նա որոշել է այսպես փրկել իրավիճակը:
Թեև չի բացառվում, որ ցուցմունքները փոխելը չօգնի կալանավորվածներին ազատ արձակելու հարցում: Ամեն դեպքում քննչական մարմինները սպասում են, թե ցուցմունքները ինչ հիմնավորմամբ և ինչ բովանդակությամբ են փոփոխության ենթարկվելու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։