Հայտնի է, թե ինչից է մահացել «Ճվճվ Արոն». «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Հանրությանը հայտնի «Ճվճվ Արո» մականվամբ 52-ամյա Արա Վարդանյանը, ըստ մահվան բժշկական վկայականի, մահացել է գլխուղեղի իշեմիկ ինսուլտից:
Այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Վերջինս տեղեկացրեց, որ Արա Վարդանյանի մահվան հանգամանքները պարզելու համար Կենտրոնի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Հիշեցնենք, որ «Ճվճվ Արոյի» դին հայտնաբերվել էր հուլիսի 7-ին՝ ժամը 19:45-ի սահմաններում: Հանրությանը հայտնի Վարդանյանը մի քանի օր առաջ է Ռուսաստանից վերադարձել Հայաստան: Վերջինս եղել է Երևանի ավագանու ԲՀԿ անդամ. նա և նրա երկու որդիները բազմիցս հայտնվել են մամուլի եւ մասնավորապես իրավապահների ուշադրության կենտրոնում: Նրա որդին՝ 24-ամյա Սերժ Վարդանյանը բազմիցս աչքի է ընկել արկածային ավտովթարներով»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։