
Հացահատիկային մշակաբույսերի միջին բերքատվությունն աճել է

Արցախում շարունակվում է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պետ Վիլեն Ավետիսյանն ասել է. «Հուլիսի 18-ի դրությամբ՝ այս տարվա բերքի տակ կատարված հացահատիկային մշակաբույսերի՝ հնձի ենթակա 58 հազար 54 հեկտար ցանքատարածություններից հնձվել է շուրջ 50 հազար 552 հա-ը, որից 24 հազար 288 հա ցորեն, 25 հազար 826 հա գարի և 438 հա հաճար: Հնձվել է նաև 1145 հա հնդկացորեն: Հացահատիկային մշակաբույսերի միջին բերքատվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24,6 ց/հա-ի դիմաց հեկտարից կազմել է 25,3 ցենտներ. հնդկացորենի միջին բերքատվությունը 8,5 ցենտներ է: Ընդհանուր առմամբ հավաքվել է 127 հազար 730 տոննա ցորեն, գարի, հաճար և 974 տ հնդկացորեն»: