![](/banners/BeFunky-design.jpg)
Իրաքի վարչապետը Թուրքիային հորդորել է զորքերը դուրս բերել իր երկրից
![](https://168.am/wp-content/uploads/2017/07/899137.jpg)
Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին հայտարարել է Մոսուլի համար պայքարի ավարտի մասին՝ կոչ անելով թուրքական զորքին հետ քաշվել և լքել երկրի տարածքը: Այս մասին հայտնում է Իրաքի քրդական Rudaw հեռուստաալիքը:
Իրաքի վարչապետը նախորդ շաբաթ պաշտոնապես հայտարարել էր Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակ տանելու մասին:
Անկարայի և Բաղդադի հարաբերությունները լարվել էին 2015 թվականի վերջին, երբ Թուրքիան առանց իրաքյան իշխանությունների թույլտվության զորք էր մտցրել Մոսուլից ոչ հեռու գտվող Բաշիքայի շրջան՝ ԻՊ դեմ պայքարում օգնելու պատրվակով: Իրաքի իշխանությունները բազմիցս հորդորել էին Թուրքիային դուրս բերել զորքերը՝ անվանելով դա երկրի ինքնիշխանության ոտնահարում: