ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հուլիսի 20-ի մի շարք հրամանագրերով ՀՀ դատախազության համակարգում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ:
Բացի դրանից, հիշատակվել է «ներքին գործերի միջամտությունից եւ ապօրինի կազմավորումների աջակցությունից հրաժարումը» եւ «ահաբեկչության եւ ծայրահեղականության դեմ պայքարի համար միջազգային հանրակցության բոլոր երկրների պատասխանատվության սկզբունքը»:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է Գերմանիային թուրքական կողմում կալանավորված գերմանացի լրագրող Դենիզ Յուջելին փոխանակել Գերմանիայում գտնվող երկու թուրք նախկին գեներալների հետ:
Թուրքիայում գերմանացի ակտիվիստների ձերբակալումը քննադատական ձայները լռեցնելու փորձ է:
Փրկարարները բացել են Հ. Գ.-ի բնակարանի դուռը. սանհանգույցում հայտնաբերվել է՝ 1955 թ. ծնված Հ. Գ.-ի դին:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 20-ին Ճարտարի մարզամշակութային պալատում մասնակցել է Ճարտար քաղաքի օրվան նվիրված տոնակատարությանը:
Քուվեյթի իշխանությունները 15 իրանցի դիվանագետների կարգադրել են հեռանալ երկրից՝ փակելով զինվորական կցորդի եւ մշակույթի կցորդի աշխատակազմը, հաղորդել է Sky News Arabia հեռուստաալիքը։
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորքերի (ուժերի) Միացյալ խմբավորման մասին» hամաձայնագիրը ուվավերացնել մասին Հայաստանի Հանրապետության օրենքին: Այն ներկայացրել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Բռնաբարությունից մեկ տարի անց 39-ամյա կինը որոշել է այդ մասի բարձրաձայնել:
Ադրբեջանում երեք տարվա ազատազրկման դատապարտված բլոգերի Ալեքսանդր Լապշինը կարող է արտահանձնվել Ռուսաստան, Իսրայել կամ Ուկրաինա:
«Ես վստահ եմ, որ ավելի լավ մրցաշրջան ենք ունենալու 2017-2018-ում, քանի որ գիտեմ, որ կարող ենք ավելին և ես կարող եմ ավելին: Շարունակելու ենք քրտնաջան աշխատել և հասնել մեր նպատակներին: Ինձ լավ եմ զգում մրցաշրջանի մեկնարկից առաջ գոլեր խփելով»,- ասել է Մխիթարյանը:
Ինչպես տեղեկացրել ենք՝ այսօր՝ հուլիսի 20-ին ժամը 12:46-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«ՀՀ ուքաղաքաց անձնագրի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց 1998 թվականի դեկտեմբերի 25-ի որոշմամբ նախատեսված անձնագրերը երկարաձգելու պահանջը:
Ռուսաստանը ծրագրում է մինչև 2017 թվականի վերջն Իրաքին մեծ քանակությամբ Т-90С/СК տանկեր մատակարարել:
Հուլիսի 20-ին` ժամը 4-ի սահմաններում, «Ռելաքս» գիշերային ակումբի մոտից կտրող-ծակող վնասվածքներ ստացած քաղաքացի է տեղափոխվել «Գյումրի» բժշկական կենտրոն:
Մոլդովայում ընտրական համակարգի փոփոխման կողմնակիցները եւ հակառակորդները հուլիսի 20-ին հանրահավաքներ են անցկացնում խորհրդարանի շենքի մոտ, որը հաստատել է անցումը խառն ընտրական համակարգին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վարազդատ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ։
«Ընդունած որոշմամբ, եթե խաղատան հիմնադիրները մի քանի ներդրողներ են, ապա լիցենզիան կտրամադրվի նրանցից մեկին՝ մյուսների համաձայնությամբ»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարարը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հուլիսի 20-ին, ժամը 12:46-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թուրքիայի «Վաթան» կուսակցության ղեկավար, հայտնի հայատյաց գործիչ Դողու Փերինչեքը 2019 թվականի նախագահական ընտրություններում կառաջադրի իր թեկնածությունը:
2017 թվականի հուլիսի 17-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ «դեմքի կտրված վերք, բազմաթիվ կտրված վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչ, հոգեբանական կենտրոնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը՝ ծնված 1947թ.:
Առնվազն 16 ուժայիններ են սպանվել հուլիսի 20-ին Աֆղանստանի հարավային մասում «Թալիբան» արմատական խմբավորման զինյալների հարձակման ժամանակ, հաղորդել է Սինհուա գործակալությունը՝ վկայակոչելով տեղացի պաշտոնյայի:
Beeline-ը հայտնում է, որ ավարտվել են բանակցությունները քաղաքապետարանի և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ կարճ հաղորդագրությունների միջոցով կայանատեղի վճարի չափի փոփոխության շուրջ։
Հունահռոմեական ոճի ըմբիշ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը բուժզննում է անցել Լեհաստանում:
Սիրիան վերականգնել է ավելի քան 40 նավթաշտարկաների վրա իր վերահսկողությունը Ռաքայի նահանգի այն տարածքում, որն ազատագրվել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության զինյալներից, լրագրողներին հայտնել է նավթագործ-ինժեներ Ալի Իբրահիմը, որը նահանգում նավաթահանույթի վերականգնման պատասխանատուն է։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Ադամկուլ Ժունուսովի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նավթի, գազի, նավթամթերքի ընդհանուր շուկա ստեղծելու ծրագրի մի շարք կետերի շուրջ ձեռք է բերվել ընդհանուր կոնսենսուս:
Գյումրիում գիշերը կրկին դանակահարության դեպք է գրանցվել: Հուլիսի 20-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում բազմաթիվ կտրած-ծակած արյունահոսող վերքերով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել արական սեռի մեկ անձ: Վերջինիս ինքնությունն անհայտ է: Նա այժմ վերակենդանացման բաժանմունքում է:
Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտապանները կկարողանան ստանալ կուտակային կենսաթոշակային հիմնադրամում իրենց հաշիվների մնացորդի մասին քաղվածքներ` Բանկի բոլոր բանկոմատների միջոցով։ Այս ծառայության շնորհիվ հաճախորդները հնարավորություն կստանան ցանկացած հարմար պահի տեղեկանալ, թե որքան գումար ունեն իրենց կենսաթոշակային հաշվին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 20-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհներն անցանելի են: