Բաժիններ՝

Կանադայում անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է ավելի քան 45 հազար մարդ

Կանադայի Բրիտանական Կոլումբիա շրջանում սկսված անտառային հրդեհների հետևանքով տարհանվածների թիվը գերազանցել է 45 հազարը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Բրիտանական Կոլումբիայում արտակարգ իրավիճակների փոխնախարար Ռոբերտ Թերները նշել է, որ սեփական տները լքած մարդկանց թիվը 45 հազար 806 է: Նա ընդգծել է, որ դա մարդկային տեղաշարժերի հետ կապված ամենամասշտաբային իրադարձությունն է տվյալ շրջանում:

Անտառային հրդեհների մարման աշխատանքներին են լծված 2900 մարդ, ինչպես նաև 203 օդային միջոց: Հրդեհաշիջման աշխատանքներով զբաղվող ուղղաթիռներից մեկն էլ հուլիսի 15-ին կործանվել էր, օդաչուն կարողացել էր փրկվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս