Միքայել Մելքումյանի բազմաբնակարան շենքն ու 10 հազար դոլար փոխառությունները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Մելքումյանը հայտարարագրել է մեկ բազմաբնակարան բնակելի շենք ու երկու բնակարան: Պաշտոնը ստանձնելու օրվա՝ մայիսի 18-ի, դրությամբ ունեցել է 10 հազար ամերիկյան դոլար փոխառություններ և 4 միլիոն դրամ ու 331 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ: Հունվարի 1-ից մինչև մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում նրա եկամուտները կազմել են 5 միլիոն 49 հազար դրամ և ստացվել 1 միլիոն 479 հազար ու 2 միլիոն 331 հազար աշխատավարձերից: Իսկ մնացած 1 միլիոն 239 հազար դրամը վարձակալության դիմաց ստացված վճարների համագումարն է:
Հավելենք, որ «Ծառուկյան» խմբակցության անդամ Մելքումյանը միաժամանակ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն է ղեկավարում, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։