Մեքենաներ, տներ, փողեր, այգիներ. Արամայիս Գրիգորյանի ունեցվածքը. «ՀԺ»
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Գրեթե միշտ սկանդալների կենտրոնում գտնվող՝ Արարատի նախկին ՀՅԴ-ական մարզպետ Արամայիս Գրիգորյանի ունեցվածքին չափ ու սահման չկա:
Վերջինս, 2017 թվականին ստանձնելով Արարատի մարզպետի պաշտոնը, հայտարարագրել է առանձնատուն, որին կից առկա է հողամաս և տնտեսական այլ շինություններ: Նա ունի երկու բնակարան՝ բազմաբնակարան շենքում, մեկ հողամաս, այգիներ, հասարակական և արտադրական նշանակության շինություններ: Գրիգորյանն ունի LEXUS ԼՏ 600 HL, VAZ 2121, MITSUBISHI PAJERO IO 2.0 մակնիշների մարդատար երեք ավտոմեքենա և ZIL MMZ-45021 մակնիշի բեռնատար մեքենա: Գրիգորյանի կանխիկ դրամական միջոցները կազմում են 776 հազար ԱՄՆ դոլար, 300 հազար ռուսական ռուբլի և 961 մլն ՀՀ դրամ: Գրիգորյանի տարեկան եկամուտը 77 մլն դրամ է, որից 30 մլն-ը երկու տարբեր շահաբաժիններից ստացված, 41 մլն-ն այլ եկամուտ, իսկ մնացածը գոյացել է աշխատավարձից:
Նշենք, որ Գրիգորյանն առաջին անգամ 2013 թվականին ստանձնելով մարզպետի պաշտոնը, իսկ 2014-ին բնապահպանության նախարարի՝ ևս ունեցել է նշյալ շարժական և անշարժ գույքերը, աճման կարգով փոփոխության են ենթարկվել միայն դրամական միջոցները: Հավանաբար, Գրիգորյանն իր անծայրածիր կարողությունը հետ է գցել այն տարիներին, երբ զբաղեցնում էր «Ավշարի» գինու գործարանի տնօրենի և «Արաքս» ՍՊԸ-ի փոխտնօրենի պաշտոնները»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։