Ըստ Սարգսյանի, երկրորդ խնդիրը կոնսոլիդացիան էր, և յոթ գործող օրենք միավորվում են այս երկու օրենքի մեջ: Երրորդը նոր քաղաքականության համար իրավական հիմքի առկայությունն է, որի մեջ մտնում է «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերի համար իրավական բազայի ձևավորումը:
Հակոբ Ղազանչյանն իր հերթին ընդգծել է, որ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը թողնելու իր որոշումը պայմանավորված է արտերկրում նոր բեմադրություն ներկայացնելու և գործնական այլ առաջարկների հետ, որոնք ժամանակային առումով անհամատեղելի կլինեին թատրոնում իր աշխատանքի հետ:
Փրկարարները հայտնաբերել են լորտու տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Արսենալն» ուզում է Ալեքսին վաճառել «Չելսիին», իսկ հարձակվողն ինքը գերադասում է Կլոպի թիմի տարբերակը:
Օգոստոսի 31-ի առավոտյան պայթյուններ են որոտացել «Հարվի» փոթորկից տուժած Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքից 40 կիլոմետր արեւելք գտնվող քիմիական գործարանում:
Մայրն ու աղջկիկը երկու օր կմնան բժիշկների հսկողության տակ։
ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի B-1B երկու ռազմավարական ռմբակոծիչներ եւ F-35B երկու կործանիչ-ռմբակոծիչներ են փոխադրվել Կորեական թերակղզու շրջան՝ մասնակցելու Հարավային Կորեայի ռազմաօդային ուժերի հետ համատեղ օդային վարժանքներին:
ՌԴ-ի եւ Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ջավադ Զարիֆը օգոստոսի 31-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կատարումը եւ Սիրիայի իրադրության կարգավորումը:
Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Տավուշում ԵԱՀԿ դիտարկման ժամանակ: Այս մասին թվիթերի իր էջում գրել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Անգլիական թիմի կազմում նա հանդես է եկել 141 խաղերում, խփել է 35 գոլ և կատարել է 17 փոխանցում:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հաջորդ ֆինանսական տարվա համար (սկսվում է 2018 թվականի ապրիլի 1-ին) ռեկորդային ծավալի բյուջե է պահանջել Կորեական թերակղզու իրադրության սրման եւ ԿԺԴՀ-ում բալիստիկ հրթիռների կանոնավոր արձակումների առնչությամբ:
Տոնական միջոցառումների ընթացքում պատշաճ հասարակական կարգի ապահովման նպատակով ոստիկանության պետի հրամանով ոստիկանության ողջ անձնակազմը անցնելու է ուժեղացված ծառայության։
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը Իրանի ԱԳ նախարարի՝ արաբական և աֆրիկյան երկրների հետ հարաբերությունների գծով օգնական Հուսեյն Ջաբերի Անսարիի հետ հանդիպմանը նշել է, որ Սիրիայում ահաբեկիչների ծրագրերը ձախողվել են, և Արևմուտքի ճնշումն իր երկրի նկատմամբ նվազել է:
Սեպտեմբերի 1-ից 5-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 31-ին ընդունել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի պատվիրակությանը եւ հայտնի իտալահայ գրող ու գիտնական Անտոնիա Արսլանին:
Ֆրանսահայ բժիշկների միությանը ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի աջակցությամբ Շիրակի մարզում իրականացրեց «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական, առողջապահական ծրագիրը։ Այս տարի UMAF-ի բժիշկները իրենց գործունեությունը ծավալեցին Շիրակի մարզի 32 համայնքներում: Ծրագրի առաջին փուլի շրջանակում հետազոտվել է շուրջ 6000 երեխա, 450-ի մոտ տեսողության խնդիրներ են հայտնաբերվել։
Օգոստոսի 30-ին «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում արձանագրվել է հրդեհի բռնկման երկու դեպք:
«Հարվի» փոթորկից վնասները կարող են աճել մինչեւ ռեկորդային մեծություն՝ հասնելով 160 մլրդ դոլարի նշագծին, ինչը հավասար է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի մոտավորապես 1 տոկոսին:
«Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող էր հայտնվել «Բարսելոնայում»: Նեյմարին վաճառելուց հետո կատալոնական ակումբը սկսեց նրան փոխարինող փնտրել, և Իսպանիա տեղափոխվելու թեկնածուներից մեկը հանդիսանում էր «Յուվենթուսի» արգենտինացի ֆուտբոլիստ Պաուլո Դիբալան:
Առնվազն տասը մարդ է զոհվել, եւս 15-ը՝ տուժել Հնդկաստանի Մումբայ քաղաքում հինգհարկանի բնակելի շենքի փլվելու հետեւանքով:
Թուրքիայի Իզմիր քաղաքում բանտարկյալների տեղափոխող ավտոբուսի երթևեկելու ժամանակ պայթել է ճանապարհին դրված աղբարկղի մեջ գտնվող պայթուցիկը:
Սբ Հռիփսիմե վանքի հոգեւոր սպասավորներից մեկի՝ Համբարձում աբեղա Արաբյանի մասնակցությամբ օրերս Ագաթանգեղոս 6/4 հասցեում գտնվող «ԷՄ․ԿԱ» կարաոկե ակումբում տհաճ միջադեպ է տեղի ունեցել։
«Հարվի» ցիկլոնի առաջացրած խոշոր հեղեղումների հետեւանքով Տեխասի նահանգում արձանագրվել է շուրջ 700 բարել նավթի արտահոս մի քանի պահոցներից:
ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են մի շարք նոր նշանակումներ` ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման և Երևանի փրկարարական վարչություններում, ինչպես նաև Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի ու Սյունիքի հրշեջ-փրկարարական ջոկատներում:
Արտակարգ իրավիճակների նախարար դառնալով՝ Դավիթ Տոնոյանը Պաշտպանության նախարարությունից այնքան շատ կադր է բերել ԱԻՆ, որ արդեն խոսում են «զուգահեռ ՊՆ» ստեղծելու մասին:
Խաղաղ օվկիանոսում՝ Մեքսիկայի ափերից ոչ հեռու, գոյացած «Լիդիա» արեւադարձային փոթորիկն ուժեղանում է եւ մոտ ժամանակներս կարող է հասնել մրրիկի կատեգորիայի:
ՊԵԿ-ում հերթական պաշտոնանկությունն է եղել՝ ազատվել է կոմիտեում աշխատող, ձեռքի հետ էլ հաշվապահություն անող Արաբկիրի հարկայինի պետի տեղակալ Հովհաննես Գոյումջյանը։
Սահմանադրական փոփոխությունների հետեւանքով կառավարությունում սպասվող կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ոստիկանությունը նախարարություն չի դառնա, այլ կլինի վարչապետին ենթակա կառույց:
Հանցագործների նկատմամբ ոստիկանական ուժերը, որպես կանոն, ավելի հումանիստական մոտեցում էին ցուցաբերում: Համենայնդեպս, մինչեւ հիմա հայտնի չի եղել դեպք, երբ որեւէ հանցագործի վնասազերծելու պահին սպանեն կամ ոստիկանների գործողությունների արդյունքում նա ավելի ուշ մահանար:
Տեխասի նահանգում մոլեգնած «Հարվի» արեւադարձային փոթորիկն արդեն շուրջ 23 միլիարդ դոլարի վնաս է հասցրել այդ նահանգի բնակիչների ունեցվածքին: