Պաշտոնանկություն ՊԵԿ-ում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարդան Հարությունյանն ազատվում է հարկայինի հաշվապահ ծառայողներից։ ՊԵԿ-ում հերթական պաշտոնանկությունն է եղել՝ ազատվել է կոմիտեում աշխատող, ձեռքի հետ էլ հաշվապահություն անող Արաբկիրի հարկայինի պետի տեղակալ Հովհաննես Գոյումջյանը։

Նրա փոխարեն դեռ նշանակում չկա։ ՊԵԿ մեր աղբյուրները նշում են, որ նրան է պատկանում «Ֆրեդա» վարկային, հաշվապահական, իրավաբանական, բիզնես ծառայություններ մատուցող ընկերությունը, թեեւ պաշտոնապես տնօրենն այլ անձ է»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս