Բաժիններ՝

Ռիհադ Մահրեզը մոտ է «Լեսթերից» «Բարսելոնա» տեղափոխվելուն

Ալժիրի ֆուտբոլի ֆեդերացիան իր պաշտոնական կայքում հայտնել է, որ «Լեսթերի» կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը թույլտվություն է ստացել հեռանալ հավաքականի մարզաբազայից, որպեսզի ուղևորվի Եվրոպա և օգոստոսի 31-ին ձևակերպի տեղափոխությունը նոր թիմ: Ըստ իսպանական AS պարբերականի տեղեկության՝ Մահրեզը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն և արդեն տվել է դրական պատասխան: Տրանսֆերի արժեքը կարող է կազմել մոտ 50 մլն եվրո:

Միևնույն ժամանակ, ֆրանսիական L’Équipe պարբերականը հայտնում է, որ 26-ամյա ֆուտբոլիստի նկատմամբ հավակնություններ ունեն նաև «Չելսին» և «Տոտենհեմը»:

Մահրեզը «Լեսթերի» կազմում հանդես է գալիս 2014 թվականից:

Անգլիական թիմի կազմում նա հանդես է եկել 141 խաղերում, խփել է 35 գոլ և կատարել է 17 փոխանցում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս