Բաժիններ՝

«Յուվենթուսը» հրաժարվել է 160 մլն եվրոյով Դիբալային վաճառել «Բարսելոնային»

«Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող էր հայտնվել «Բարսելոնայում»:
Նեյմարին վաճառելուց հետո կատալոնական ակումբը սկսեց նրան փոխարինող փնտրել, և Իսպանիա տեղափոխվելու թեկնածուներից մեկը հանդիսանում էր «Յուվենթուսի» արգենտինացի ֆուտբոլիստ Պաուլո Դիբալան:

Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, «կապտանռնագույնների» ղեկավարությունը հարձակվողի տրանսֆերի վերաբերյալ հարցում է կատարել «Յուվենթուսին»՝ միանգամից առաջարկելով 160 մլն եվրո, բայց թուրինցիները հրաժարվել են վաճառել իրենց ֆուտբոլիստին:

Նշենք, որ տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Բարսելոնան» կաշխատի ավարտել Ֆիլիպե Կոուտինիոյի և Անխել դի Մարիայի ձեռքբերման հետ կապված գործարքները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031