ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն օգոստոսի 30-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին:
CNN հեռուստաալիքը տեսանյութ է հրապարակել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավերված մայրաքաղաքից՝ սիրիական Ռաքա քաղաքից:
Առնվազն հինգ մարդ է զոհվել Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաքի՝ Մումբայի հեղեղման հետեւանքով:
Օգոստոսի 30-ին, ժամը 13:44-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում՝ ճանապարհը դարձելով միակողմանի երթևեկելի:
Վրաստան-ՆԱՏՕ Agile Spirit բազմազգ զորավարժությունները Վրաստանում կանցկացվեն սեպտեմբերի 3-ից մինչեւ 11-ը:
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքին պատուհասած «Հարվի» փոթորիկից մեծապես տուժել են նաև տեղի շուրջ 3 հազար հայերը:
Բորժոմ առողջավայր քաղաքի (Սամցխե Ջավախքի տարածաշրջան) Լիկանի այգու տարածքում, որը գցված է Ռոմանովների պալատի շուրջը, հրդեհը լիովին մարել են։
Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 4-ը սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
«Հարվի» արեւադարձային փոթորիկը հասել է Լուիզիանայի նահանգի ծովափ:
Ս. Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն այսուհետև կտնօրինի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը:
Այս որոշման մասին օգոստոսի 29-ին հայտարարել է ամերիկյան բուհի ղեկավարությունը։
Ստամբուլի ոստիկանության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները քաղաքի երկու թաղամասում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողություն են իրականացրել:
Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է ազգությամբ հայ՝ 1986 թ. ծնված Գոռ Հակոբյանը, և նրա առնչությունը տուժողի հետ։ Հարցաքննվել են խաղասրահի սեփականատերը, ականատես վկաները, զննվել դեպքի վայրում կատարված տեսագրությունները։
Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Մագնիտոգորսկ քաղաքում անհայտ անձը գնդակահարել է հայազգի գործարար Կամո Հարությունյանին:
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, դիմելով Բրյուսելում ԵՄ դեսպանների ամենամյա կոնֆերանսին, նշել է, որ Թուրքիան իր կատարած քայլերով հեռանում է Եվրոպայից:
ԿԺԴՀ-ի հեռուստատեսությունը հրապարակել է բալիստիկ հրթիռի վերջին արձակման տեսագրությունը, որն անցել է Ճապոնիայի տարածքի վրայով եւ ընկել Խաղաղ օվկիանոսը՝ NHK ճապոնական հեռուստաալիքի եթերում վերահաղորդված կադրերի համաձայն:
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը և պատվիրակության անդամ Մանե Թանդիլյանը կմասնակցեն վեհաժողովի` սեպտեմբերի 22-ին Բաքվում կայանալիք սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովին:
Վերջին 72 ժամվա ընթացքում առնվազն 61 երեխա է մահացել Հնդկաստանի Գորաքխփուր քաղաքի Բաբա Ռագխավ Դաս հիվանդանոցում. սա այն նույն հիվանդանոցն է, որտեղ երեք շաբաթ առաջ մահացել էր շուրջ 70 փոքրիկ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հորդորել է Չինաստանին՝ ուժեղացնել ճնշումը ԿԺԴՀ-ի վրա հրթիռային փորձարկումները դադարեցնելու համար եւ նշել է Պեկինի հանգուցային դերը Փենյանի սադրանքները կանխելու միջազգային ջանքերում:
Օգոստոսի 29-ին Վանաձոր քաղաքի Մխիթար Գոշ փողոցի թիվ 3 շենքի մոտ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից իջել է մի քաղաքացի, մոտեցել 1987 թ. ծնված Վահան Ա.-ին և դանակով մի քանի անգամ հարվածել նրան:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է ՀՀ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն Ադրբեջան հետաձգվել է:
Իշխանություններg ավելի քան 13 հազար մարդ են փրկել ջրհեղեղից Հյուսթոնում եւ Տեխասի նահանգի հարավարեւելյան մասի քաղաքներում:
Աշնան առաջին օրերը կդիմավորենք թեժ ամառային ջերմային ֆոնով։
ԱՄՆ-ի Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքի իշխանությունները պարետային ժամ են սահմանել բնակավայրի տարածքում, ինչի պատճառ են դարձել կողոպուտների հաճախացած դեպքերը այն հեղեղումների պայմաններում, որոնք առաջացրել է նահանգին պատուհասած «Հարվի» փոթորիկը:
Թեհրանն առաջինը չի չեղարկի իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն օգոստոսի 29-ին Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ կայացած բանակցություններում ամերիկյան դիվանագիտության ղեկավարին նախազգուշացրել է Մոսկվայի հետ հարաբերություններում քաղաքականության խստացման կործանարարության մասին:
Վաշինգտոնի նահանգի դատարանն ընդայնված կազմով որոշում է կայացրել մեղադրականներ ներկայացնել ԱՄՆ մայրաքաղաքում 2017 թվականի մայիսի 16-ին խաղաղ ցուցարարների վրա հարձակում իրականացրած 19 անձի, այդ թվում և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության 15 աշխատակցի դեմ:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) անդամները շարունակում են լքել կուսակցությունը՝ ԱՇԿ նախկին անդամ Մերալ Աքշեների կուսակցությանն անդամակցելու նպատակով: