Աբեղայով ծեծկռտուք կարաոկե ակումբում. վնասել են նրա քիթը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սբ Հռիփսիմե վանքի հոգեւոր սպասավորներից մեկի՝ Համբարձում աբեղա Արաբյանի մասնակցությամբ օրերս Ագաթանգեղոս 6/4 հասցեում գտնվող «ԷՄ․ԿԱ» կարաոկե ակումբում տհաճ միջադեպ է տեղի ունեցել։

Աբեղան, որը, ըստ կոլեգաների, նման ակումբներ այցելելու հակում ունի, գինովցել է եւ հաշիվը փակելու շուրջ վիճաբանել ակումբի անվտանգության աշխատակիցների հետ։ Բանը հասել է բռունցքներին, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ անվտանգության աշխատակիցները վնասել են աբեղայի քիթը»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս