Վրաստանում տեղի ունեցած վթարից տուժածը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ
Օգոստոսի 22-ին Վրաստանի Ցխալտուբո շրջանի Քութաիսի-Սամտրեդիա ավտոճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած Երևանի բնակչուհին, որ մինչև այժմ բուժվում էր Քութաիսիի հիվանդանոցում, այսօր տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Տեղափոխումը կազմակերպել է ՀՀ առողջապահության նախարարությունը, այն իրականացրել է Գյումրու շտապբուժօգնության ծառայությունը։ Շտապօգնության բրիգադը դեռ երեկ գնացել է Քութաիսի, իսկ այսօր առավոտյան հիվանդին հաջողությամբ հասցրել Երևան։
Նշենք, որ վթարված մեքենայում են եղել նաև երիտասարդ կնոջ ամուսինը և չորսամյա դուստրը։ Ամուսինն ավելի վաղ դուրս էր գրվել հիվանդանոցից։ Նրանք Երևան են եկել առանձին մեքենայով։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արդեն հասցրել են կատարել անհրաժեշտ բոլոր լաբորատոր և գործիքային հետազոտությունները։ Մասնագետների գնահատմամբ ընտանիքի անդամներն առողջական լուրջ խնդիրներ չունեն։
Մայրն ու աղջկիկը երկու օր կմնան բժիշկների հսկողության տակ։