Դավիթ Տոնոյանը ՊՆ-ից հետը բերել է իր «զորքը». զուգահեռ «ՊՆ» է ստեղծում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արտակարգ իրավիճակների նախարար դառնալով՝ Դավիթ Տոնոյանը Պաշտպանության նախարարությունից այնքան շատ կադր է բերել ԱԻՆ, որ արդեն խոսում են «զուգահեռ ՊՆ» ստեղծելու մասին:
Բնականաբար, ԱԻՆ-ն առաձգական չէ, եւ նորերը փոխարինում են հին աշխատակիցներին: Մենք մոտ մեկ ամիս առաջ հարցում էինք արել ԱԻՆ, թե քանի հոգի է Տոնոյանն աշխատանքի ընդունել, ազատել, սակայն այստեղ նախընտրում են մամուլի հետ չաշխատել եւ չպատասխանել մեր հարցին:
Մենք պարզեցինք, որ Դավիթ Տոնոյանը ՊՆ-ից հետը բերել է իր «զորքը»՝ աշխատակազմի ղեկավարին, օգնականներին, քարտուղարուհուն, թարգմանիչներին, գլխավոր խորհրդականին եւ այլն: Ավելին՝ նա դեմ է, որ իր ազատած կադրերը հետագայում աշխատանքի ընդունվեն պետական համակարգում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: