ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումար կանխիկացնելու դեպքի հանգամանքները։
Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին պատրաստակամություն է հայտնել ընդառաջել Վենետոյի եւ Լոմբարդիայի մարզերի ինքնավարության ընդլայնման կողմնակիցներին:
Հոլիվուդյան դերասան Առնոլդ Շվարցենեգերը պատմել է, թե ինչ սպասել «Թերմինատոր» ֆրանշիզայի շարունակությունից:
Իրազեկում է ճանապարհային ոստիկանությունը :
Հայաստանի եւ Ռուսաստանի միջև տնտեսական դժվարությունների գիծը հաղթահարված է, և ապրանքաշրջանառությունը վերականգնվում է: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 24-ին: Նա հույս հայտնեց, որ ներդրումային համագործակցության դեպքում ևս կգրանցվի լավ արդյունք:
Գինու համաշխարհային արտադրությունը 2017 թվականին անցյալ տարվա ցուցանիշների համեմատությամբ նվազել է 8,2 տոկոսով՝ մինչև 246,7 մլն հեկտոլիտր, ինչն ամենացածր ցուցանիշն է ավելի քան 50 տարվա ընթացքում:
Մերսիսայդցիները կպայքարեն մասնագետի համար «Բավարիայի» հետ: «Էվերթոնի» ղեկավարությունն ուզում է գլխավոր մարզչի պաշտոնին հրավիրել Թոմաս Տուխելին:
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդը հոկտեմբերի 24-ին հայտարարել է թագավորությունում Neom անվանումով ապագայի քաղաքի ստեղծման մասին, որը խոստանում է դառնալ ինովացիաների եւ առեւտրի գլոբալ կենտրոն։
Հոկտեմբերի 24-ին, ժամը 15:02-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայքից դեպի Արին գյուղ տանող ճանապարհի ձախակողմյա հատվածին այրվում է 9.5 հա խոտածածկ տարածք:
«Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը հեռացվեց իր պաշտոնից: «Էվերթոնի» պաշտոնական կայքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հաղորդել է, որ առաջին թիմի մարզիչ Ռոնալդ Կումանը լքում է ակումբը: Համբերության բաժակը լցվել է «Արսենալից» 2:5 հաշվով կրած տնային ջախջախիչ պարտությունից հետո:
Իրաքյան Քրդստանի խորհրդարանը, որտեղ սեպտեմբերի վերջին Բաղդադի կողմից չճանաչված հանրաքվե է անցկացվել անկախության շուրջ, որոշում է ընդունել ութ ամսով հետաձգել նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները:
«Այն, ինչ անհրաժեշտ է մեր զինված ուժերի համար, այդ թվում` ֆինանսական միջոցները, առկա են և միշտ լինելու են: Բանակի համար ոչինչ չենք խնայելու: Ես դա խոստանում եմ»:
ՀՀվարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի ինքնաթիռը վայրէջք կատարեց Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Մեդվեդևին օդանավակայանում դիմավորեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հայաստանը նոյեմբերի 22-ին կհյուրընկալի «Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի դեմ ատելության հողի վրա հանցագործությունների հակազդեցություն և կանխարգելում» ԵԱՀԿ համաժողովը:
Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարներ Մաքսիմ Սոկոլովն ու Վահան Մարտիրոսյանը փորձարկեցին Ռուսաստանից բերված նոր էլեկտրագնացքը, որը նախատեսված է շահագործման Երեւան-Գյումրի ուղղությամբ:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ Միջերկրածովյան համաժողովին:
Հոկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 28-ին` օրվա երկրորդ կեսին, և 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Երրորդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ժամկետային զինծառայող, շարքային Արամ Խաչատրյանի մահվան դեպքի հանգամանքները, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին:
Պաշտոնական Բաքուն Պալերմոյում տեղի ունեցող ԵԱՀԿ Միջերկրածովյան համաժողովի հարթակից, որը որևէ առնչություն չունի ղարաբաղյան հակամարտության հետ, հանդես է եկել անհարկի հայտարարություններով՝ փորձելով ներկաների ուշադրությունը շեղել Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումներից:
Հունաստանի Հին Օլիմպիայում կայացել է 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը վառելու հանդիսավոր արարողությունը, Օլիմպիադա, որը տեղի է ունենալու Կորեայի Հանրապետության Փենչհան քաղաքում։
Հոկտեմբերի 24-ին, ժամը 12:01-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կամուրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
24-ամյա աղջիկը հայտարարել է, որ իր ծանոթը պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, ընդ որում բռնություն է գործադրել իր նկատմամբ և սպառնացել:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» նկարահանում է վավերագրական ֆիլմ՝ նվիրված Հենրիխ Մխիթարյանին:
Թուրքիայում առաջին հասարակաց տները բացվել են 19-րդ դարի վերջերին: Մասնավորապես դրանք բացվել են ղրիմյան պատերազմի տարիներին (1853-1856թթ)` զինվորների «սեռական պահանջները բավարարելու համար»:
ՌԴ նախագահի պաշտոնին հավակնող լրագրողուհի Քսենիա Սոբչակի նախընտրական շտաբի ղեկավար է դարձել մեդիա-մենեջեր Իգոր Մալաշենկոն՝ ՆՏՎ-ի հիմնադիրներից մեկը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Հոկտեմբերի 15-19-ը Ամուլսարի ծրագիրը պաշտոնապես ավարտեց Ցիանիդի կառավարման միջազգային օրենսգրքի նախաձեռնության նախաարտադրական պայմանական սերտիֆիկացման ֆիզիկական (անմիջական) աուդիտի փուլը:
Ժամը 12։10-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 78 կմ հատվածում՝ Ապարանի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 34 FZ 096 համարանիշի և Opel մակնիշի 35 MF 811 համարանիշի ավտոմեքենաները։
Աշխատանքային այցով Պալերմո ժամանած Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում նախագահող Ավստրիայի պատվիրակության ղեկավար, ԱԳՆ գլխավոր քարտուղար Միքայել Լինհարտին և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքնեի գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրին։
Հայտնի է դարձել, թե ինչ հիմքով է հոկտեմբերի 18-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալվել թուրք հայտնի գործարար Օսման Քավալան: