Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ-ում նախագահող Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարին և ԺՀՄԻԳ տնօրենին

Աշխատանքային այցով Պալերմո ժամանած Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հոկտեմբերի 24-ին հանդիպում ունեցավ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում նախագահող Ավստրիայի պատվիրակության ղեկավար, ԱԳՆ գլխավոր քարտուղար Միքայել Լինհարտին և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքնեի գրասենյակի տնօրեն Ինգիբյորգ Գիսլադոտիրին։

Հանդիպմանն անդրադարձ արվեց ԵԱՀԿ օրակարգային հարցերին, կազմակերպության գործունեության երեք հարթություններում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը։

Զրուցակիցները քննարկեցին նոյեմբերին Երևանում կայանալիք «Քրիստոնյաների և այլ կրոնական խմբերի դեմ ատելության հանցանքների կանխարգելում ու հակազդեցություն» խորագրով ԵԱՀԿ համաժողովի նախապատրաստմանն առնչվող հարցեր։

Օրակարգում էին նաև դեկտեմբերին Վիեննայում կայանալիք ԵԱՀԿ նախարարական համաժողովին առնչվող հարցեր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031