Բաժիններ՝

Հունաստանում վառել են 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը

Հունաստանի Հին Օլիմպիայում կայացել է 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի կրակը վառելու հանդիսավոր արարողությունը, Օլիմպիադա, որը տեղի է ունենալու Կորեայի Հանրապետության Փենչհան քաղաքում։ Արարողությունն ավանդաբար անցկացվել Է հնադարյան տաճարում, իսկ կրակը վառվել է արեւի ճառագայթներից:

Արարողությանը ներկա են եղել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը, Փենչհանում Խաղերի կազմկոմիտեի ղեկավար Լի Հի Բոմը, Հին Օլիմպիայի քաղաքագլուխ Եֆտիմիոս Կոտզասը, Հունաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սպիրոս Կապրալոսը, Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը:

Առաջին ջահակիրը դարձել է հույն մարզիկ Ապոստոլոս Անգելիսը, որը մասնագիտանում է դահուկավազքում եւ բիաթլոնում:

Մեկ շաբաթվա ընթացքում օլիմպիական կրակով ջահը կանցնի Հունաստանի տարբեր քաղաքներով: Հոկտեմբերի 31-ին այն կհանձնեն «Փենչհան-2018-ի» կազմկոմիտեի ներկայացուցչին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս