Բաժիններ՝

Քրդստանում որոշեցին ութ ամսով հետաձգել համընդհանուր ընտրությունները. Rudaw

Իրաքյան Քրդստանի խորհրդարանը, որտեղ սեպտեմբերի վերջին Բաղդադի կողմից չճանաչված հանրաքվե է անցկացվել անկախության շուրջ, որոշում է ընդունել ութ ամսով հետաձգել նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները:

Այդ մասին հայտնել է Rudaw հեռուստաալիքը: Խորհրդարանի նիստhg ներկա 68 պատգամավորներից 60-ը քվեարկել են ընտրությունների հետաձգման օգտին, ութ պատգամավորներ դեմ են արտահայտվել: Այսպիսով, խորհրդարանի լիազորությունների ժամկետը երկարացվել է ութ ամսով՝ մինչեւ 2018 թվականի հուլիս: Նախորդ խորհրդարանական ընտրությունները տարածաշրջանում անցկացվել են 2013 թվականին:

Նախագահական ընտրությունները տարածաշրջանում վերջին անգամ անցկացվել են 2009 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031