
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ո ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 78 կմ հատվածում՝ Ապարանի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Mercedes մակնիշի 34 FZ 096 համարանիշի և Opel մակնիշի 35 MF 811 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով ավտոմեքենաների գազաբալոնները պոկվել են մեքենաների վրայից։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորներից 2-ին և մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ օգտագործելով հատուկ միջոցներ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։