Բաժիններ՝

Հայամետ թուրք գործարարին մեղադրում են գյուլենականների հետ կապի մեջ

Հայտնի է դարձել,  թե ինչ հիմքով է հոկտեմբերի 18-ին  Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում ձերբակալվել թուրք հայտնի գործարար Օսման Քավալան:

Ըստ թուրքական «Dogan» լրատվական գործակալության՝ Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը Քավալային ձերբակալելու որոշում է կայացրել այն հիմնավորմամբ, որ նա առնչություն է ունեցել  2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձին:

Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Քավալայի ձերբակալման պատճառներից մյուսն այն է, որ նա առնչություն է ունեցել 2017թ. դեկտեմբերի 18-25-ը  գյուլենականների դեմ բացված գործին:

Աղբյուրը տեղեկացնում է, որ  հեղաշրջման հետ առնչություն ունենալու կասկածանքով նույն հետաքննության մեջ են ներգրավվել Թուրքիայում այժմ կալանավորված  ԱՄՆ-ի հյուպատոսարանի  աշխատակից Մեթին Թոփուզը, Թուրքիայի Միջին Արևելքի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի (ORSAM) նախագահ Սաբան Քարդաշը:

Նշենք, որ Օսման Քավալան հայտնի է իր հայամետ գործունեությամբ: Նա պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի ընտանիքի մտերիմներից  է և ակտիվորեն պայքարում է Դինքի սպանության գործով արդար դատավարության հասնելու համար: Նախորդ տարվա ապրիլի 24-ին Քավալան այցելել է Հայոց ցեղասպանության հուշարձան և հարգանքի  տուրք մատուցել զոհերի հիշատակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս