
Վթար Մասիս քաղաքի կամուրջի մոտ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 12:01-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կամուրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 16-րդ կմ-ին բախվել են «Nissan march» մակնիշի 34 RS 229 պետհամարանիշի (վարորդ՝ Հ. Վ.) և «Opel Vectra» մակնիշի 34 LF 357 պետհամարանիշի (վարորդ՝ Ն. Գ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։