Հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը հայտարարել է, որ չի հավակնում պրոֆեսիոնալ քաղաքական գործչի դերին, բայց ցանկանում է մասնակցել 2018 թվականի նախագահական ընտրություններին, որպեսզի լսելի դարձնի իր սերնդի ձայնը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Մայրուղային գազատարի վթարավերականգնման աշխատանքների իրականացման նպատակով ժամանակավորապես դադարեցված Դիլիջան քաղաքի գազամատակարարման վերականգման աշխատանքները կմեկնարկեն հոկտեմբերի 24-ին ժամը 13:00-ից:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բացառել է երկրում վաղաժամկետ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացման հնարավորությունը, ինչին ձգտում է հասնել ընդդիմությունը։
Կանխվել է կալանավորի սպանության փորձը. մանրամասնում է քննիչը։
Ճապոնիայում մոլեգնել է «Լան» հզոր թայֆունը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին և հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցապատման ծրագրում ներգրավված «Սինոհիդրո» ընկերության փոխնախագահ Քսիոն Լիքսինին:
Առաջնագծում այս պահին որոշակի լարվածություն կա:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 14:42-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի վերջնամասում՝ Իջևան տանող ավտոճանապարհին՝ աջակողմյան հատվածում, քաղաքացին ընկել է էլեկտրական աշտարակից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քրդական զինված կազմավորումների եւ իրաքյան աշխարհազորի ջոկատների միջեւ հոկտեմբերի 24-ի առավոտյան մարտեր են ծավալվել իրաքա-սիրիական սահմանում:
Թատրոնի եւ կինոյի նշանավոր դերասան Արմեն Ջիգարխանյանը շարունակում է մնալ հիվանդանոցում, նա իրեն լավ է զգում:
Իսպանիայի կառավարությունը կարող է ուժ կիրառել Կատալոնիայում կարգի վերականգնման համար, եթե ինքնավարության անկախության կողմնակիցներն ընդդիմանան տարածաշրջանի իրադրության կարգավորմանն ուղղված միջոցառումներին:
Մեքսիկայից ժամանած պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսը, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոն ու Կառլոս Էռնանդես Միրոնն այցելել են Արցախի Հանրապետություն:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը և ընտրանու ավագ Հենրիխ Մխիթարյանը քվեարկել են ՖԻՖԱ-ի տարվա լավագույնի կոչման համար:
Պաշտոնական Բաքուն ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերության հաղորդավար, ամերիկացի շեֆ-խոհարար Էնթոնի Բուրդենին Արցախ այցելելու պատճառով կներառի «սև ցուցակում»:
Հոկտեմբերի 24-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել հայկականազգային ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողություն:
Թուրքական «Sabah» թերթի սյունակագիր Մևլութ Թեզելն անդրադարձել է Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի ժամանակ ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի երկրպագուների ցուցադրած պաստառին:
ՄԱԿ-ի դերը աճող սպառնալիքների ֆոնին կարեւոր է մնում, ինչպես երբեք, բայց նրա ներուժը դեռ պետք է իրագործվի:
«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ուսանող տղաների մի խումբ ցույցեր է անում. նոր օրենքի ընդունումից հետո մագիստրատուրան այլեւս բանակից չի ազատի, իսկ տղաները, հավանաբար, չեն ուզում մագիստրատուրայում սովորել բանակում ծառայելուց հետո: Նրանք ուզում են սովորել բանակում ծառայելու փոխարեն՝ հայոց գիտությունն են ուզում առաջ շարժել, իսկ զինծառայությունը, ըստ երեւույթին, նրանց խանգարելու»:
Հոկտեմբերի 23-ին, ժամը 8.50-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի «Գռավ» կոչվող տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը:
«Իրատես» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` վերջին օրերին Հայաստանում կրկին ակտիվացել են մասոնները: Հայաստան եկած մասոնական օթյակի անդամներն իրենց նորաստեղծ օթյակի աշխատանքներն են ճշգրտում: Ի դեպ, մասոնները կրկին Ֆրանսիայից են ժամանել»:
Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում սկսվել է մի շարք ստորաբաժանումների մարտական պատրաստության ստուգումը մարտավարական զորավարժությունների ընթացքում:
Ոստիկանության Տաշիրի և Բազումի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 23-ին, ժամը 22.45-ին, «Գոգավան» սահմանային վերահսկիչ բաժանմունքից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Գառնիկ Թ.-ն։
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանում ռուսական ռազմաբազան, որ երկկողմ պատմագրերի համաձայն, կոչված է ապահովել Հայաստանի անվտանգությունը, դարձել է մեր երկրում, հատկապես` Գյումրիում, անկայունության, հանցավոր բարքերի ու մտածողության տարածման սպառնալի օջախ»:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը հոկտեմբերի 25-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ։
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ ծառայության ժամանակ մեր զորամասն ունեցել է ընդամենը մեկ զոհ։ Եվ այդ զինվորը զոհվել է հենց այդ նույն հանգամանքներում՝ անզգուշության եւ զենքի հետ խաղ անելու պատճառով։ Ցավալին այն է, որ նա զոհվեց մարտական հերթապահության երկրորդ գծում՝ հրետանային հենակետում, որին հակառակորդը խաղաղ պայմաններում որեւէ կերպ չէր կարող սպառնալ»։
Իսրայելի նախագահի նստավայրում Ռաուլ Վոլենբերգի անվան միջազգային կազմակերպության (IRWF) կողմից կպարգեւատրվեն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը եւ նրա քույրը՝ Աիդան։
Սիրիայում զինվորականները Ռուսաստանի օդուժի աջակցությամբ «Իսլամական պետության» ահաբեկիչների զենքի ու զրահատեխնիկայի խոշոր պահեստ են գրավել երկրի արեւելքի Մեյադին քաղաքում։
Մենք աշխատում ենք, որ Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվի որքան հնարավոր է շուտ:
Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Երեկ կայացել է Ազգային ժողովի խորհրդի նիստը, որտեղ հաստատվել է ՀՀ ԱԺ վեցերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նստաշրջանի հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:
Սպառնացել է պայթեցնել՝ չհրկիզվող պահարանում առկա գումարն իրեն չտալու դեպքում. մանրամասներ՝ «Կոնվերս բանկ»-ից հափշտակության դեպքից։