
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով. եղանակը առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 28-ին` օրվա երկրորդ կեսին, և 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
Քամին հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ:
Օդի ջերմաստիճանը, հոկտեմբերի 26-ին կբարձրանա 1-2 աստիճանով, հոկտեմբերի 27-29-ը կնվազի 3-4 աստիճանով:
Երևան քաղաքում `
Հոկտեմբերի 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 28-ին՝ օրվա երկրորդ կեսին, և 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ:
Երևան քաղաքի հոկտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 26.00C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -4.60C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 11.90 C