«Բաքուն հերթական անգամ վիրավորել է ԼՂ հակամարտության հետ կապ չունեցող միջազգային համաժողովը». ԱԳՆ խոսնակ

Պաշտոնական Բաքուն Պալերմոյում տեղի ունեցող ԵԱՀԿ Միջերկրածովյան համաժողովի հարթակից, որը որևէ առնչություն չունի ղարաբաղյան հակամարտության հետ, հանդես է եկել անհարկի հայտարարություններով՝ փորձելով ներկաների ուշադրությունը շեղել Ադրբեջանում մարդու իրավունքների զանգվածային խախտումներից: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:

«Բաքուն ևս մեկ անգամ վիրավորել է Պալերմոյում տեղի ունեցող միջազգային համաժողովը, որը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ՝ էժանագին մանիպուլիացիաների դիմելով և նպատակ ունենալով այդպիսով բոլորի ուշադրությունը շեղել Ադրբեջանի համաշխարհային ստորացումից՝ կապված «Ադրբեջանական լվացքատան» գործով կաշառակերության, ագրեսիվ քրեական դիրքորոշման, հումանիտար իրավունքի զանգվածային խախտման հետ»,- կատարվածի առնչությամբ նշել է Բալայանը:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031