Բաժիններ՝

«Էվերթոնը» հետաքրքրվում է Թոմաս Տուխելով

Մերսիսայդցիները կպայքարեն մասնագետի համար «Բավարիայի» հետ: «Էվերթոնի» ղեկավարությունն ուզում է գլխավոր մարզչի պաշտոնին հրավիրել Թոմաս Տուխելին:

Ըստ Mirror-ի տեղեկությունների՝ «Էվերթոնն» արդեն սկսել է բանակցությունները գերմանացու հետ, բայց մասնագետը չի շտապում որոշում կայացնել, քանի որ հավակնում է «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնին մրցաշրջանի ավարտից հետո:

Տուխելից բացի, «Էվերթոնը» դիտարկում է Շոն Դայչի («Բյորնլի»), Մարկ Սիլվայի («Ուոտֆորտ») և Լեոնարդո Ժարդիմի («Մոնակո») թեկնածությունները: Մերսիսայդյան ակումբի հետ աշխատելու իր ցանկությունն է հայտնել Ռայան Գիգզը:

«Էվերթոնը» հայտարարեց Ռոնալդ Կումանի հեռացման մասին: Թիմը ժամանակավորապես կմարզի Դևիդ Անսվորտը: 2016-17թթ. մրցաշրջանի ավարտից հետո Տուխելը հեռացավ Դորտմունդի «Բորուսիայից», որը մարզում է 2015 թվականից:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս