Կարեն Կարապետյանը դիմավորեց Դմիտրի Մեդվեդևին

ՀՀվարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը: «Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է  վարչապետ Կարեն Կարապետյանը:

Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկոֆորովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը,  տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը, Սարատովի նահանգապետ Վալերի Ռադաևը, Էկոլոգիական,  տեխնոլոգիական և ատոմային վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար  Ալեքսեյ Ալյոշինը, «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը,  պաշտոնատար այլ անձինք:

Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031