Բաժիններ՝

Աղջիկը բռնաբարվել է տարբեր վայրերում, այդ թվում նաև՝ դաշտում. ահազանգ

24-ամյա աղջիկը հայտարարել է, որ իր ծանոթը պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, ընդ որում բռնություն է գործադրել իր նկատմամբ և սպառնացել:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ աղջիկը հայտարարել է, թե իր ծանոթ երիտասարդը տարբեր վայրերում է իր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարել, նշել է նաև Արմավիրի մարզում գյուղերից մեկի դաշտում: Աղջիկը հայտարարել է, թե տեղի ունեցածը իր կամքին հակառակ է եղել:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իսկ երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031