
Գինու համաշխարհային արտադրությունն ընկել է ավելի քան 50 տարվա ռեկորդային ցածր մակարդակ. AFP

Գինու համաշխարհային արտադրությունը 2017 թվականին անցյալ տարվա ցուցանիշների համեմատությամբ նվազել է 8,2 տոկոսով՝ մինչև 246,7 մլն հեկտոլիտր, ինչն ամենացածր ցուցանիշն է ավելի քան 50 տարվա ընթացքում:
Այդ մասին հոկտեմբերի 24-ին հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով Խաղողագործության և գինեգործության միջազգային կազմակերպության տվյալները: Ինչպես նշում է գործակալությունը, արտադրության կրճատումը հիմնականում բացատրվում է ցածր բերքով, որը կապված է գինու խոշորագույն արտադրող երկրներում անբարենպաստ եղանակային պայմաններով:
Այսպես, Իտալիայում գինու արտադրությունը 2017 թվականին կազմել է 39,3 մլն հեկտոլիտր (23 տոկոսով պակաս, քան 2016 թվականին), Ֆրանսիայում՝ 36,7 հեկտոլիտր (19 տոկոսով պակաս, քան 2016 թվականին), իսկ Իսպանիայում՝ 33,5 մլն հեկտոլիտր (15 տոկոսով պակաս, քան 2016 թվականին), հաղորդել է ՏԱՍՍ-ը: