ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:
«Լրիվ ամորձատվում են մեր մտավորականության ստեղծման, գիտնականների, մշակույթի գործիչների, հոգևոր զարգացման ճանապարհները, վերանում է դա: Սա շատ վտանգավոր է: Չէ՞ որ հայտարարվում է, որ Հայաստանը պետք է դառնա նորագույն տեխնոլոգիաների երկիր, ովքե՞ր պետք է իրականացնեն, ովքե՞ր պետք է լինեն մասնագետները, որ առաջ տանեն»:
Ամռանը Կոուտինիոն կարող էր տեղափոխվել «Բարսելոնա», բայց «Լիվերպուլը» մերժեց բոլոր առաջարկները: Գրանդները չեն հանգստանում: The Best-ի մրցանակաբաշխության ժամանակ ՊՍԺ-ի ներկայացուցիչ Անտերո Էնրիկեն հանդիպել է Ֆիլիպեի գործակալի հետ և խնդրել է նրան բանակցություններ չվարել «կապտանռնագույնների» հետ։
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգսը, ով ներկայումս զբաղվում է մարզչական գործունեությամբ, հայտարարել է «Լեսթերը» կամ «Էվերթոնը» գլխավորելու իր պատրաստակամության մասին:
Ավստրիայի ոստիկանությունը հոկտեմբերի 25-ին ձերբակալել է ենթադրյալ պակիստանցի սերիական քիլլերի, որի հաշվին 70 սպանություն կա:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Մինչ նիստի սկսվելը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները համատեղ լուսանկարվել են: Այնուհետև տեղի են ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով, ապա՝ ընդլայնված կազմով նիստերը:
Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը ձիով շրջել է Աշգաբադում եւ դիտել շինարարական օբյեկտները:
Կատալոնիայի գլխավոր քաղաքում՝ Բարսելոնայում, բացվել է Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչությունը:
Եվրասիական տնտեսական միության տարածքում մշակվելու է վարորդական իրավունքի միասնական կանոնների վերաբերյալ համաձայնագիր: Այս մասին հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը` ամփոփելով Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստի արդյունքները:
Հազարավոր ոչխարներ են անցել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի կենտրոնական փողոցներով:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում ժամկետային զինծառայող, շարքային Հրաչ Արարատի Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել` համածառայակցի կողմից ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելու՝ Հ.Ավետիսյանին հարվածներ հասցնելու, վիրավորելու վերաբերյալ։
Լոս Անջելեսում իր մահկանացուն է կնքել Համբիկ Սասունյանի մայրը՝ Ժորժեթ Սասունյանը:
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կամ իր հարազատները երբեք չեն հայտարարագրել իրենց պատկանող Գյումրու գազալցակայանների վերաբերյալ տվյալները: Ներկայացված հայտարարագրերում Ղուկասյաններին պատկանող «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի վերաբերյալ ևս տվյալներ չկան: Համենայնդեպս, այս ամենի վերաբերյալ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում՝ ethics.am-ում, մենք որևէ տվյալ չգտանք:
ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Ամսվա հաջողակ» ակցիա Companion card վարկային քարտերի քարտապանների համար:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու հագուստի խանութից քաղաքացու բջջային հեռախոսը հափշտակած անձի ինքնությունը։
Հանրապետության նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի Գլխավոր քարտուղար Սի Ծինփինին՝ Գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, մաղթել նրան քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ գործունեության մեջ՝ ի բարօրություն Չինաստանի բարեկամ ժողովրդի:
Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադին ժամանել է Թուրքիա, որտեղ հանդիպել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Ղրղզստանի Ժոգորկու Կենեշը (միապալատ խորհրդարանը) հոկտեմբերի 25-ին ձայների մեծամասնությամբ պաշտպանել է պատգամավոր Դաստան Ջումաբեկովի թեկնածությունը երկրի օրենսդիր մարմնի խոսնակի պաշտոնի համար, որն առաջադրվել էր կառավարող կոալիցիայի կողմից:
Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա Սոչիում։ Այս մասին Երևանում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։ «Մենք եկանք պայմանավորվածության, որ միության միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը կկայանա հունվարի վերջին կամ փետրվարի սկզբին Սոչիում»,- ասաց նա։
Եվրասիական տնտեսական միության ամրապնդման համար կիրականացվեն միասնական նախագծեր տնտեսության իրական հատվածում։ Այս մասին հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը միության միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ։
Հոկտեմբերի 26-27-ը, 29-ի ցերեկը, հոկտեմբերի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Ռուսական մաքսատունը, Հայաստանի եւ Ադրբեջանի գործընկերների հետ համատեղ, թուրքական լոլիկն այս երկրների տարածքով Ռուսաստան վերաարտահանումը կանխելու արդյունավետ եղանակ է գտել:
Չեխիայում գործող հայտնի «Մառլենկա Ինթերնեյշընլ» ընկերությունը, որի սեփականատերը ձեռնարկատեր Գեւորգ Ավետիսյանն է, մեկ տարվա բանակցություններից հետո հաղթեց գերմանական հանրահայտ «Dr.Oetker» ընկերության Թուրքիայի ներկայացուցչությանը, որը թուրքական շուկայում վաճառում էր «Մառլենկա» թխվածքի պատրաստման փոշին՝ նույն անվանումով ու տեսքով։
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ԵԱՀԿ առաքելությունը հոկտեմբերի 25-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Հադրութի շրջանի հարավարևելյան ուղղությամբ։
2017 թվականին պետական համակարգի աշխատակիցների թիվը կազմել է 144 113 մարդ։
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագը ներողություն է խնդրել այն բանի համար, որ կարող էր պատահականորեն վիրավորել դերասանուհի Հեզեր Լինդին, որը նրան մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ:
Բացահայտ հափշտակել է դեղատան դրամարկղը՝ զգալի չափի կանխիկ գումարով։
Իսպանիայի կառավարությունը առաջնահերթ խնդիրներ է համարում օրենքի վերականգնումը Կատալոնիայում եւ այնտեղ ընտրությունների անցկացումը:
Հայտնի թուրք կին քաղաքական գործիչ Մերալ Աքշեները, ով ակնկալվում է, որ Թուրքիայի առաջիկա նախագահական ընտրություններում լինելու է Էրդողանի հիմնական մրցակիցը, ներկայացրել է իր հիմնած նոր կուսակցությունը, դրա գաղափարախոսությունն ու նպատակները:
Հոկտեմբերի 24-ին, ժամը 6.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում մեթան գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1977 թ. ծնված Մկրտիչ Ա.-ն, 1980 թ. ծնված Վարուշ Ա.-ն և 2000 թ. ծնված Կարեն Ա.-ն Պարզվել է, որ նշված անձինք թունավորվել են տանը՝ գազի արտահոսքից: