Իրաքի վարչապետն Անկարայում հանդիպել է Էրդողանի հետ
Իրաքի վարչապետ Հայդար ալ Աբադին ժամանել է Թուրքիա, որտեղ հանդիպել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Կողմերը շուրջ երեսուն րոպե առանձնազրույց են ունեցել, ինչից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմերով:
Հաղորդվում է, որ Իրաքի վարչապետի այցի ընթացքում օրակարգային ամենակարևոր հարցը Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում սեպտեմբերի 25-ին կայացած անկախության հանրաքվեն է և դրա շուրջ ստեղծված իրադրությունը:
Էրդողանից բացի Աբադին հանդիպելու է նաև վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: