«Ինձ հետաքրքիր է և՛ «Լեսթերը», և՛ «Էվերթոնը»». Ռայան Գիգզ
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռայան Գիգսը, ով ներկայումս զբաղվում է մարզչական գործունեությամբ, հայտարարել է «Լեսթերը» կամ «Էվերթոնը» գլխավորելու իր պատրաստակամության մասին:
Վերջին շաբաթում ԱՊԼ-ի միանգամից 2 ակումբ զրկվեցին գլխավոր մարզչից: «Լեսթերից» հեռացավ Կրեյգ Շեքսպիրը, իսկ «Էվերթոնը» բաժանվեց Ռոնալդ Կումանից:
«Ինձ համար այս երկու ակումբներից յուրաքանչյուրն էլ հետաքրքիր է: «Լեսթերը» չեմպիոն էր ընդամենը 2 տարի առաջ, իսկ «Էվերթոնը» մեծ պատմությամբ ֆանտաստիկ ակումբ է:
Համենայն դեպս, շատ մարզիչներ հետաքրքրված կլինեն նրանում, որպեսզի գրավեն այդ պաշտոնները: Ես արդեն ասել եմ, որ բաց եմ ամբիցիոզ թիմերի համար: Ես ուզում եմ ֆուտբոլիստներին ավելի լավը դարձնել և հաճույքով ընդունել նրանց հետ նոր մարտահրավերներ»,- ասել է Գիգզը Sky Sports-ին տված հարցազրույցում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Լեսթերը» կարող է գլխավորել Կլոդ Պյուելը, իսկ «Էվերթոնի» գլխավոր մարզչի պաշտոնին հավակնում է Դևիդ Մոյեսը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը