Արմեն Ջիգարխանյանի թատրոնում կատարվող խուզարկությունները կապված են նրա անձնագրի գողանալու շուրջ ավելի վաղ հարուցված քրեական գործի հետաքննության հետ:
Ռոն Ռեյգանը՝ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի որդին, կասկածում է, որ պետության ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփը ի վիճակի է զբաղեցնել երկրի բարձրագույն պաշտոնը։
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ձերբակալվել է ևս մեկ անձ՝ «Դիլիջան ազգային պարկ»-ի տարածքում պահնորդական ծառայություն իրականացնող ընկերության անշարժ հենակետ հանդիսացող վագոն-տնակը հրկիզելու կասկածանքով:
Կատալոնիայի Ժեներալիտետի (կառավարության) ղեկավար Կառլես Պուչդեմոնը Իսպանիայի Սենատին ուղարկած նմակում հայտարարել է, որ Մադրիդի կողմից Սահմանադրության 155-րդ հոդվածի կիրառումը, որը թույլ է տալիս արձակել ինքնավարության կառավարությունը, էլ ավելի բարդ իրադրություն կստեղծի տարածաշրջանի շուրջ, որտեղ անկախության հանրաքվե է անցկացվել։
Հոկտեմբերի 27-ին, 29-ի ցերեկը, հոկտեմբերի 30-31-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 28-ի օրվա երկրորդ կեսին և 29-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ Նախագահի 2017թ. կրթական պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ նախագահը մրցանակակիրներին հանձնել է տարբեր անվանակարգերում նրանց շնորհված պարգևները: Յուրաքանչյուր անվանակարգի համար վկայագրի հետ միասին երիտասարդները ստացել են նաև հուշախորհրդանիշներ և դրամական պարգևներ:
ՌԴ Պետդուման վավերացրել է Եվրասիական տնտեսական միության Մաքսային օրենսգրքի մասին պայմանագիրը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Եվրախորհրդարանը հոկտեմբերի 26-ին Անդրեյ Սախարովի անվան «Հանուն ազատախոհության» մրցանակը շնորհել է Վենեսուելայի քաղաքական ընդդիմության մի խումբ ներկայացուցիչների:
Հանգուցյալ միլիարդատեր բարերար Քըրք Քըրքորյանի ունեցվածքը տնօրինելու դիմումին ընդառաջելով՝ Լոս Անջելեսի գերագույն ատյանի դատավոր Մարիա Սթրեթընն իրավունք է տվել Քըրքորյանի 1.6 մլրդ ԱՄՆ դոլար կարողությունից 500 մլն դոլարը փոխանցել բարեգործական կազմակերպություններին:
Հոկտեմբերի 25-ին ժամը 09:50-ի սահմաններում Ասկերան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին, Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի բնակիչ 1994թ. ծնված Մ. Թ-ն, վարելով «Միցուբիշի–պաջերո» ավտոմեքենան, դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Ասկերան քաղաքի բնակիչ 1982թ. ծնված Ռ. Ս-ի վարած «ՎԱԶ-2101» ավտոմեքենային:
ՀՀ Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ, ՀՀ ԶՈւ ռազմական ոստիկանության աշխատակից Արթուր Առաքելյանը հոկտեմբերի 25-ին զանգահարել է ՀՀ բնապահպանութան նախարարություն և տեղեկացրել, որ սարամասում հայտնաբերել է սպիտակագլուխ անգղ` տկար վիճակում, թռչելու անընդունակ:
Երևանում 70 հայկական և 11 ռուսական ընկերություն Կուրգանի, Վլադիմիրի և Տամբովի մարզերից մասնակցում են Հայ-ռուսական գործարար համաժողովին: Նախատեսվում են գործարար հանդիպումներ (B2B) հետաքրքրված ընկերությունների միջև: Այս ձևաչափով սա արդեն չորրորդ համաժողովն է, սակայն Երևանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի խորհրդական Կարեն Իվանովի խոսքով` գործարար պատվիրակությունների այց թե Ռուսաստանից, թե Բելառուսից ու Ղազախստանից հաճախ է տեղի ունենում:
Երկարատեւ ջանքերի արդյունքում չինական յուրահատկությամբ սոցիալիզմը նոր դարաշրջան է թեւակոխել:
Հանգուցյալ հորը վիրավորած կնոջը դանակահարելու, ապա նրան ծեծի ենթարկելու համար Աշոտ Բադալյանը դատապարտվել է 1 ամիս 15 օր ժամկետով կալանքի:
Իրաքի համերկրային կառավարությունը պահանջում է չեղարկել անկախության հանրաքվեի արդյունքները Իրաքյան Քրդստանում:
Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին ողջունել է ութ իրավապաշտպաններին պայմանականորեն ազատ արձակելու մասին Ստամբուլի դատարանի որոշումը:
«Ինձ մտահոգում է մսի գնի կտրուկ թանկացումը»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Ուշադրություն. որոնվում է որպես անհետ կորած։
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը, ով Երևան էր ժամանել մասնակցելու Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստին, Instagram-ի իր էջում կիսվել է Հայաստանի տեսարժան վայրերի լուսանկարներով:
«Մեգաֆոն»-ի տնօրենների խորհուրդն ընկերության ֆինանսական տնօրեն Գեւորգ Վերմիշյանին նշանակվել է գործադիր տնօրենի պաշտոնում:
Հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունից հայտնել են, որ երկրի մի քանի քաղաքացիներ փորձել են ահաբեկչական գործողություններ իրականացնել Ադրբեջանի տարածքում:
Մարդատար գնացքը զրահափոխադրիչի է բախվել Ֆինլանդիայի Ռաասեպորի քաղաքում. միջադեպի հետեւանքով կան զոհեր ու տուժածներ:
Նախօրեին մայրաքաղաքում արտառոց դեպք է տեղի ունեցել՝ տաքսի ավտոմեքենայի վարորդի և ուղևորուհու միջև:
Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկային ստորաբաժանման զինծառայողները ուսուցման 2017 թվականի ամառային շրջանի ամփոփիչ ստուգարքի շրջանակներում պայմանական հակառակորդին ոչնչացրել են «տանկային մենամարտում»:
Հոկտեմբերի 25-ին ժամը 10:56-ին ՓՈւՎ ԱԱՀՍ հրամանատարից տեղեկություն է ստացվել, որ որոնողափրկարարական աշխատանքները շարունակելու նպատակով ԱԱՀՍ փրկարարները մեկնել են Ասկերանի շրջան Կարմիր Գյուղ համայնքի մոտակա տարածք նույն համայնքի բնակիչ Վ. Հ.-ին որոնելու նպատակով, ով տնից դուրս է եկել հոկտեմբերի 24-ին ժամը 17:00-ի սահմաններում և չի վերադարձել:
Կատալոնիայի Ժեներալիտետի ղեկավար Կառլես Պուչդեմոնը հանդիպում է անցկացրել կառավարության խորհրդականների, ինչպես նաեւ այն կուսակցությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք հանդես են գալիս ինքնիշխանության օգտին, քննարկվել է ինքնավարության հնարավոր պատասխանը Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու Մադրիդի որոշմանը, որը կարող է կասեցնել հանրակցության ինքնավար կարգավիճակը:
Բրազիլիայի խորհրդարանի ստորին պալատը հոկտեմբերի 25-ին դեմ է քվեարկել երկրի նախագահ Միշել Տեմերի նկատմամբ հետաքննություն սկսելուն, որին կասկածում են հանցավոր խմբավորման կազմակերպման եւ արդարադատությանը խոչընդոտելու մեջ:
Իրաքի կառավարական ուժերը հոկտեմբերի 26-ին հարձակում են ծավալել երկրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերջին պատվարի վրա:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 8.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ Արարատի մարզի Հովտաշատ գյուղից բուժօգնության են տեղափոխվել 1991 թ. ծնված Աննա Մ.-ն, 1957 թ. ծնված Կարինե Հ.-ն, 1990 թ. ծնված Հասմիկ Մ.-ն և 2015 թ. ծնված Մանվել Մ.-ն:
ԿԺԴՀ-ի միջուկային խնդիրն ավելի դյուրին կլիներ լուծել, եթե ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ավելի լավ հարաբերություններ լինեին: