Բաժիններ՝

Բարսելոնայում բացվել է Հարավային Օսիայի ԱԳՆ-ի ներկայացուցչությունը

Կատալոնիայի գլխավոր քաղաքում՝ Բարսելոնայում, բացվել է Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցչությունը: Այդ մասին հայտնել է «Sputnik Հարավային Օսիա»-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:

ԱԳՆ-ում պարզաբանել են, որ ներկայացուցչության բացումը կնպաստի երկկողմ կապերի հաստատմանը, առաջին հերթին՝ մշակույթի բնագավառում եւ հումանիտար ոլորտում: Իր հերթին կարճաժամկետ աշխատանքային այցով Կատալոնիա է ժամանել Հարավային Օսիայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոեւը:

Նախարարը նշել է, որ Կատալոնիայի իրադարձությունները, որոնց վրա է բեւեռված ամբողջ աշխարհի ուշադրությունը, հատուկ հետաքրքրություն են առաջացնում Հարավային Օսիայում: «Քսանվեց տարի առաջ Հարավային Օսիայի ժողովուրդն ինքն է նույն այդ բախտորոշ քաղաքական քայլերն իրականացրել սեփական պետականության կայացման ճանապարհին»,-ասել է Մեդոեւը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031