Բուշ Ավագը ներողություն է խնդրել իրեն սեռական ոտնձգությունների մեջ մեղադրած դերասանուհուց
ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջորջ Բուշ Ավագը ներողություն է խնդրել այն բանի համար, որ կարող էր պատահականորեն վիրավորել դերասանուհի Հեզեր Լինդին, որը նրան մեղադրել է սեռական ոտնձգությունների մեջ: Այդ մասին գրել է Daily Mail հրատարակությունը՝ հղում անելով երկրի նախկին ղեկավարից ստացված հայտարարությունը:
«Նախագահ Բուշը երբեք եւ ոչ մի պարագայում միտումնավոր անհարմարություն չէր պատճառի որեւէ մեկին, նա անկեղծորեն ներողություն է խնդրում, եթե կատակելու իր փորձը վիրավորել է տիկին Լինդին»,-հրատարակությանը հայտնել է նախկին նախագահը:
Ավելի վաղ Լինդը Բուշ Ավագին, որը գամված է հաշմանդամի սայլակին, սեռական ոտնձգությունների մեջ է մեղադրել չորս տարի առաջ ֆոտոսեսիայի ժամանակ տեղի ունեցած միջոցառմանը, որը նվիրված էր «Շրջադարձ. Վաշինգտոնի լրտեսները» սերիալին:
Դերասանուհին Instagram ցանցում պատմել է, որ սայլակին նստած Բուշը իր կնոջ՝ Բարբարա Բուշի ներկայությամբ հետեւից ձեռքով դիպել է իրեն եւ անպարկեշտ կատակ արել: Ավելի ուշ Լինդը հեռացրել է հրապարակումը, իսկ նրա մեղադրանքները վրդովեցրել են սոցցանցի առանձին օգտատերերի, քանի որ, նրանց կարծիքով, այսօրինակ պահվածքով նա վիրավորում է այն մարդկանց, որոնք իրապես սեռական ոտնձգությունների ու բռնության զոհ են դարձել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: