Աշնանային սննդակարգում պետք է լինեն վառ գույներով մթերքներ՝ գազար, մրգեր, ցիտրուսներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց բժիշկ-դիետոլոգ Վարդանուշ Պետրոսյանը։
Հայաստանի Հանրապետությունում կամավորական գործունեության և կամավոր աշխատանքին վերաբերող նոր օրենսդրական կարգավորումներ են մշակվել: Հանրային ռադիոյի «Ձեր փաստաբանը» հաղորդման շրջանակներում այս մասին խոսել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը:
Գործարքը կարող է կատարվել արդեն հունվարին: «Պորտուն» ուզում է բաժանվել դարպասապահից, որպեսզի փոքրացնի աշխատավարձի ցուցակը: Ինչպես հաղորդում է Liverpool Echo-ն, որպեսզի ստիպեն Կասիլիասին հեռանալ ակումբից, «Պորտուի» գլխավոր մարզիչը ղեկավարության խնդրանքով իսպանացուն նստեցրել է փոխարինողների նստարանին:
Նոյեմբերին շարունակում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար ցերեկվա տևողությունը: Արևափայլի տևողությունն ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է (5-6օր):
Միջազգային տարբեր առաքելությունների, այդ թվում` ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները չեն կարող բացարձակ երաշխիքներ տալ, որ ատոմակայանի աշխատանքը 100 տոկոսով անվտանգ է, բայց նրանք կարող են անվտանգությունը բարելավող խորհուրդներ տալ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի նախագահ Միրոսլավ Լիպարը` պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում Հայաստանի ատոմային էլեկտրակայանի ներկայիս վիճակը:
Հոկտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և ազատամարտիկների ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն և հարգանքի տուրք մատուցել սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու՝ գողացված բանկային քարտով գումարի կանխիկացման փորձ կատարած անձի ինքնությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 30-31-ը կմեկնի Ադրբեջան՝ մասնակցելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման արարողությանը, ինչպես նաև Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 6-րդ նիստին:
Հնդկաստանի հարյուր հազարավոր ընտանիքներ այս օրերին մասնակցում են Չխաթ Փուջե տոնին, որը նվիրված է Արեգակի աստված Սուրիեին:
Դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ դատավորի՝ այլ վարչական շրջանի դատարանի շենքում դատավարությունն անցկացնելու ժամանակ, անհրաժեշտություն է առաջանում փաստաթղթերը (միջնորդություններ, դիմումներ) հանձնել գործը քննող դատավորին՝ գրասենյակի միջոցով։ Ըստ գործավարության կանոնների փաստաբանի կողմից նշված փաստաթուղթը պետք է հանձնվի գործը քննող դատարանի գրասենյակ։
«Մենք ապրում ենք շատ բարդ տարածաշրջանում: Դա չի նշանակում, որ մենք պետք է տկար լինենք»:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Ախթալայի ԼՀԿ» ՓԲ ընկերության Շամլուղի հանքի հորատանցման աշխատանքներ կատարող անձի մահվան դեպքի առթիվ:
Ռուսաստանը պաշտոնապես թույլատրել է թուրքական լոլիկի ներկրումը գյուղատնտեսության նախարարության կողմից հաստատված ծավալի սահմաններում:
Օրենսդրական ոլորտի, կառավարման և քաղաքականության մշակման երիտասարդ մասնագետների (Professional Fellows Program/PFP) ծրագիրը հովանավորում է ԱՄՆ-ի Պետքարտուղարության կրթական եւ մշակութային գործերի բաժինը:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 11:53-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Միասին «այո» կոալիցիան եւ «Թեկնածուներ հանուն ժողովրական միասնության» կուսակցությունը Կատալոնիայի խորհրդարանում առաջարկություն են գրանցել հանրապետության ստեղծման վերաբերյալ:
Հոկտեմբերի 28-ին` օրվա երկրորդ կեսին, հոկտեմբերի 29-ի գիշերը, նոյեմբերի 1-ին շրջանների զգալի մասում, հոկտեմբերի 30-31-ը արևմտյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կառավարության ընդունելությունների տանը հանդիպում է ունեցել Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի (ԱԷԱԽ) նորանշանակ նախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության և Միջուկային օպերատորների համաշխարհային ասոցիացիայի ավագ խորհրդական Միրոսլավ Լիպարի հետ, ով Հայաստան է ժամանել ՀՀ Նախագահին կից ԱԷԱԽ հերթական՝ 15-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 12:05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող շինանյութի խանութում. կրակը տարածվել է մոտակա բենզալցակայան:
Հաշվի առնելով ընտանեկան բռնության խնդրի կարևորությունը, ինչպես նաև հանրության շրջանում բուռն քննարկումների առիթ դարձած «Ընտանեկան բռնությունների կանխարգելման և ընտանեկան բռնությունների զոհերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը՝ Հանրային խորհուրդը ս.թ. հոկտեմբերի 19-ին հարցը քննարկման է դրել իր լիագումար նիստում: Քննարկմանը մասնակցել են նաև պետական ու հասարակական կառույցների շահագրգիռ ներկայացուցիչներ:
Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին վեհաժողովի պատգամավորներին «ամենախիստ պատժով» է սպառնացել սեռական ոտնձգությունների համար՝ հորդորելով ԵԽ-ի գրասենյակային աշխատողներին՝ անհապաղ խորհրդարանի վարչակազմին իրազեկել ժողովրդական ընտրյալների կողմից անպարկեշտ վարքագծի դեպքերի մասին։
Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի իշխանությունների գործողություններն ամենամեծ ծաղրն է համարել դեմոկրատայի նկատմամբ:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 11:28-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Դիանա» հյուրանոցում հրդեհ է բռնկվել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Ստամբուլի ասիական մասում գտնվող Չամլըջա բլուրի վրա կառուցվող հսկայական մզկիթի համար հատուկ մետրոյի գիծ կկառուցվի:
ԱՀ առողջապահության նախարարության հրավերով Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը Ստեփանակերտում իրականցրել է 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված, առաջին կարգի հաշմանդամ, Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի 28-ամյա բնակիչ Էրիկ Բաբայանի կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում:
Եվրոպական միությունը պատրաստ է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմանը նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի ընթացքում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունն իր ֆեյսբուքյան էջի միջոցով՝ պարզաբանելով մամուլում տարածված ապատեղեկատվությունը:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 26-ից 27-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքից բացահայտվել է 7-ը։
Հոկտեմբերի 27-ին, ժամը 12:05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող շինանյութի խանութում:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր և Երևան քաղաքի վարչությունների, ինչպես և Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 26-ին, ժամը 4.30-ին, Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Զվարթնոց» օդանավակայանում Արաբկիրի բաժնի ծառայողներին կամավոր ներկայացել է 1989 թ. ծնված Դերենիկ Ս.-ն:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հոկտեմբերի 27-ին մեկնել է Աթենք՝ Հունաստանմի արտաքին գործերի նախարարության հրավերով մասնակցելու պետության կողմից կազմակերպված միջազգային համագումարի: